Ամերիկացիներն այսուհետ կարող են իրենց հանգուցյալ հարազատներին գտնել GPS-ով



Ինդիանա նահանգում գտնվող The Preserve գերեզմանատունն առաջարկում է մեռյալ  հարազատների դագաղը կամ աճյունասափորը  գտնել GPS ընդունիչ սարքով: Այս նորամուծությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գերեզմանները  մեծ տարածք են զբաղեցնում, իսկ որոշ  գերեզմաններ էլ չունեն ոչ ցանկապատ, ոչ էլ հուշարձան:
The Preserve-ի ղեկավարության կարծիքով, տվիչները հարազատներին հնարավորություն կընձեռեն արագ գտնել  հանգուցյալ հարազատի   տեղը: Ի դեպ, տվիչի մարտկոցները կարող են անխափան աշխատել մի քանի տարի: Այն որսում է  ազդանշանը 1,5 մետր խորության վրա, այսինքն` հողաշերտը, խոտը ու մնացյալ բուսածածկույթը չեն խանգարի անհրաժեշտ գերեզմանը գտնելուն: Ծառայության արժեքը չի հրապարակվում:

No comments:

Post a Comment