Ճապոնիայի ամենատարեց փիղը նշում է իր 65 ամյակը



Ճապոնական Ինոսիկարա կենդանաբանական այգում իր հոբելյшնն է նշում Ծագող արևի երկրի ամենատարեց փիղը`Խանակոն: Չնայած նրա ծծդյան օրը հունվարի   մեկին է , սակայն  երկարակյաց փղուհու 65 ամյակը կնշվի    այսօր:


Հարյուրավոր մարդիկ եկել  են Մուսասինո  քաղաք, շնորհավորելու կնճիթավոր հոբելյարուհուն: Տոնական   ծրագրում   նախատեսվում  են տարբեր հյուրասիրություններ ինչպես Խանակոյի, այնպես էլ այցելուների  համար,խաղեր և զվարճալիքներ,  վիկտորինաներ, որոնցում կենդանաբանական այգու աշխատակիցները պատասխանում  են Ինոսիկարայի  այցելուների հարցերին:

Ինչպես  ИТАР-ТАСС-ն է հաղորդում, Խանակոյի ծննդյան իրական թիվը  հայտնի չէ, այդ պատճառով,  երբ  1949 թ, կենդանուն Թայլանդից բերեցին Ճապոնիա,  որոշվեց ծննդյան օրը հունվարի մեկին:  Այժմ Խանակոն Ճապոնիայում ապրած ամենաերկարակյաց փիղն է:  Մեկ  ամիս առաջ նա նախորդ  Սուվակո փղի, որը սատկեց Կոբե կենդանաբանական այգում 2008թ., ռեկորդը գերազանցեց :  Կենդանաբանական այգու աշխատակիցները ասում են, որ Խանակոն իրեն շատ   լավ է զգում:  Նա ասիական կամ  հնդկական փղերի տեսակից է: Ասիական փիղը իր մեծությամբ երկրորդն է աշխարհում սավաննայի փղից հետո:

No comments:

Post a Comment