Սեզանի կտավն ամենաթանկ է


Քաթարի թագավորական ընտանիքը գնել է Պոլ Սեզանի “Թուղթ խաղացողները” 250 մլն դոլարով: Եվ, այդպիսով,  այն  դարձել է պատմության   ամենաթանկ կտավը: Նկարը մինչ այդ պատկանելիս է եղել հույն միլիարդատեր Գեորգ Էնբիրիկոսին:
  Գնորդների մեջ էին նաև պատկերասրահատերեր  հայտնի Լարրի Գոգոսյանն ու Ուիլյամ Աքվավելան, որոնք կտավի համար առաջարկել էին 220 մլն դոլար:Սակայն Քաթարի թագավորական ընտանիքն առավել գին է առաջարկել  ու դարձել դրա տերը: Նախորդ ռեկորդը Ջեքսոն Փոլակի “Թիվ 5” կտավն էր, որը վաճառվեց 140 մլն դոլարով:

No comments:

Post a Comment