ԱՄՆ-ը տոնում է Նախագահների օրը


Ամերիկայի Միացյալ Նահանգներում փետրվարի 20-ին նշում են Նախագահների օրը:
Ավելի վաղ այս տոնը նշվում էր փետրվարի 22-ին` հարմարեցնելով Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրվա հետ: Քանի որ փետրվարին է ծնվել Աբրահամ Լինքոլնը (փետրվարի 12), որոշվեց այդ օրը նշել փետրվարի երրորդ երկուշաբթի, երկու  ամսաթվերի արանքում:

Երկու նախագահների պատվին մայրաքաղաքում հուշահամալիրներ են բացվել. երկրի պատմական զարգացումը խորհրդանշող  170-մետրանոց սպիտակ քարից կոթող ու մարմարապատ  36 սյուներով շենք` ներսում տեղադրված 6-մետրանոց արձանով:
Տոնի կապակցությամբ մասնագետները «44 նախագահներից ամենաժողովրդականը» հարցում են անցկացրել, որի արդյունքում առաջին տեղում Լինքնոլնն  է(32%), հետո Ռոնալդ Ռեյգանը (26%), ապա Ջորջ Վաշինգտոնն է  ու Ջոն Քենեդին (21-ական %) և Բիլլ Քլինթոնը (19%):

No comments:

Post a Comment