Անեկդոտներ...

 

Ապարանցին գնում է քսերոքս անելու աշխատողին ասում է.
Քուրիկ ջան նայի տառասխալներ չանես էլի,,

Ապարանցին ռաֆաելո ուտելիս է լինում,,,, նուշը հանում է ու ասում,, Էշն ինչ գիտի նուշն ինչ է,,

Ապարանցին մտնում է խանութ և լուցկի է ուզում,, լուցկին տալիս են դուրս է գալիս բացում է և տեսնում որ,, գլուխները կանաչ են,,, ներս է գնում ու ասում,,
Յա էտ հարիֆ եք գտել բորբսնաց լուցկի եք տալիս հա?

Հետաքրքիր է...

Եթե գումարենք խաղասրահի պտտախաղի անիվի թվերը, կստացվի 666:
Մարդու գլխի մազերի երկարությունը ողջ կյանքի ընթացքում, չկտրելու դեպքում կհասնի 725 կիլոմետրի:
Մարդու թոքերի մակերևույթը հավասար է թենիսի խաղադաշտի մակերեսին:
Մարդու մարմնի ուժեղ մկանը լեզուն է:

Հայաստանը Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլում

Աշխարհի գավաթ-2014. Ծանոթանանք Հայաստանի մրցակիցներին

Երեկ կայացավ 2014թվականին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:Հիմա ես ձեզ կներկայացնեմ մեր մրցակիցներին:
Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հանդես է գալու եվրոպական գոտու B խմբում, որտեղ ընդգրկված են նաև Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի և Մալթայի հավաքականները: 

Օսկարակիր կինոռեժիսորը կնկարահանի Սպանել Բեն Լադենին ֆիլմը

2012թ-ի հոկտեմբերին համաշխարհային էկրաններին կբարձրանա գեղարվեստական ֆիլմ, որը պատմելու է, թե ինչպես են վերացրել «Ալ Քաիդայի» առաջնորդ Ուսամա Բեն Լադենին: «Эхо Москвы» -ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել են
Sony Pictures-ում:
Դեռևս ֆիլմն ունի աշխատանքային երկու անվանում ` «Սպանել Բեն Լադենին» կամ «Վեցը` ծովային հատուկ նշանակության ջոկատից», իսկ ֆիլմի ռեժիսոր հանդես է գալու Քեթրին Բիգլոուն, ով անցյալ տարի «Օսկար»-ի պատմության մեջ առաջին կին դափնեկիրը դարձավ:
Նշվում է, որ ֆիլմի նկարահանումները կսկսվեն արդեն այս ամռան վերջին:

Հայաստանը դարձավ աշխարհի չեմպիոն


Վերջերս Հայստանի շախմատի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն:Իմաստուն խաղի հայ վարպետները հիանալի խաղ ցույց տվեցին և իրենց հետևում թողեցին այնպիսի հզոր շախմատային գերտերությունների,ինչպիսիք են Չինաստանը և Ռուսաստանը:
 

Տիգրան Պետրոսյան

Այս խաղի մասին կան բազմաթիվ լեգենդներ ու թեորիաներ, որոնց մեծամասնությունը առավելապես պայմանավորված է Հայաստանի եվ Հայ ժողովրդի հետ:Այսօր Շախմատի արվեստում Հայ վարպետները եղանակ են ստեղծում ու այդպես եղել է բոլոր ժամանակներում:Մենք միշտ կողմ ենք եղել Շախմատային մտածողությանը թեեվ նրան վերաբերվել ենք իբրեվ խաղի:

youtube-ի ամենասիրված և չսիրված երգերը

Պարզվում է youtube-ում ամենաշատ նայված ու ամենաշատ like ստացած տեսահոլովակը Eminem-ի ու Rihanna-յի – Love The Way You Lie երգի տեսահոլովակն է….

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 7-Ի ՄԱՍԻՆ

1.Յոթի հետ կապված Դավիթ Անհաղթը ասել է՝որ 6 եվ 8 ամսական ծնված երեխաները չեն ապրում, իսկ 7 ամսականները ապրում են:7ամսական հասակում են երեխաները ատամ հանում,իսկ 7 տարեկանում նոր ատամ են փոխում:

Ուղակի հետաքրքիր է...

  • Դաժան  է կյանքը , որովհետև  մենք  հեռու  են  դաժանությունը  մեր  մեջ փնտրելուց …
  • Հասիր նրան  ում սիրում ես , այլապես կսիրես  նրան ով հասել է քեզ ..
  • Ինչպես  մենք  կարող ենք հասկանալ թե  ինչ  է մահը  , եթե  նույնիսկ  չենք  հասկանում թե ինչ  է կյանքը …

Իսկ դուք գիտեք,որ…


 
  • Հոլիվուդի ամենաթանկ դերասանուհին Նիկոլ Քիդմանն է`մեկ դերի համար 17 միլիոն դոլլար:
  • Եթե ամբողջ աշխարհում նշում են Երեխաների պաշտպանության օր,ապա Սեյշելյան կղզիներում նշում  են Երեխաների պաշտպանության ամիս:

Սոցիալական ցանցերում Top10 առաջատարները

Ներկայացնում եմ սոցիալական ցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող և ամենահայտնի աստղերի ու ապրանքանիշերի Top10 ցանկը:
1. Lady Gaga (երգչուհի)



Facebook-ի հետևորդներ – 40,826,219
Twitter-ի հետևորդներ – 11,708,593
Youtube դիտումներ – 1,663,677,265

Ֆուտբոլ.Չեմպիոնների լիգա2010-2011-լավագույն 10 գոլերը...

Ֆուտբոլային նոր սեզոնին ընդառաջ ֆուտբոլային  սիրահարներին եմ ներկայցնում 2010-2011թվականների Չեմպիոնների լիգայի լավագույն 10գոլերը:


Գույներ եւ դրանց նշանակությունը…

Ինձ  թվում  է  յուրաքանչյուրս  էլ  լսել ենք  այս  արտահայտությունները <<  նա  կյանքին  վարդագույն ակնոցներով է նայում >> կամ էլ  << նա  ամեն  օր  սևի մեջ է >> … Իսկ  ինչ  եք  կարծում մարդու տրամադրությունը  կապ ունի նրա հագուստի  այն գույների հետ , որը կրում  է : Այո  , կապ ունի :  Գույները  և  տրամադրությունը  ինչ – որ  կերպ  կապված  են :  Բազմաթիվ  գիտնականներ  իրենց ուսումնասիրությունների  շնորհիվ ապացուցել  են  որ  գույնը  ազդում  է  տրամադրության  , զգացմունքների  և մտքերի վրա : Ամեն  գույն  մարդու  ուղեղի  վրա  տարբեր ռեակցիա է  առաջացնում :

GooglePlus-ի աննախադեպ հաջողությունը՝ 20 միլիոն օգտատերեր 3 շաբաթում


Ամերիկյան Google+ սոցիալական ցանցի օգտատերերի քանակը 3 շաբաթում հասել է 20մլն–ի՝ կայքի հրապարակային փորձարկման պահից ի վեր։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով comScore հետազոտական ընկերության տեղեկությունը։
«Ես երբեք ականատես չեմ եղել այդօրինակ կտրուկ աճի»,– comScore–ի ներկայացուցիչ Էնդրյու Լիփսմանի խոսքերը մեջբերում է WSJ–ն։

Իսահակ Նյուտոն

 

Անգլիացի ֆիզիկոս, մաթեմաթիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Սիր Իսահակ Նյուտոնը ծնվել է 1643 թ. հունվարի 4-ին (1642 թ. դեկտեմբերի 25-ին հին տոմարով) Woolsthorpe-by-Colsterworth գյուղում (Անգլիա) և մահացել է 1727 թ. մարտի 31-ին (մարտի 20-ին հին տոմարով) Քենզինգտոն (Kensington) քաղաքում:

Ալբերտ Այնշտայն

Ալբերտ Այնշտայնը (մարտի 14 1879 - ապրիլի 18 1955) գերմանացի մեծ ֆիզիկոս-տեսաբան, համարվել է 20-րդ դարի ամենամեծ ֆիզիկոսը։ Նրա գիտական հանճարը փայլատակել է ժամանակակից ֆիզիկայի արմատական պրոբլեմների լուծման բնագավառներում։ Մեծ գիտնականի մասին գրվել են հազարավոր գրքեր, տրվել են շատ գնահատականներ։ Եղել է ժամանակակից ֆիզիկայի ամենամեծ դեմքը իր մեծ ու համապարփակ գիտելիքներով, բարդ ու դժվարամարս գաղափարների, տեսությունների և գիտական վարկածների կծիկը բացելու իր անօրինակ ընդունակություններով։

Russia-Ռուսաստան

Ռուսաստանի դրոշՌուսաստանի զինանշանը 
Ռուսաստանի դիրքը


Հետաքրքիր նկարներ (մաս 7)

Գեղեցկություն, գեղեցիկ
Երբ իրը դառնում է օգտակար, այն իբրև կանոն, դադարում է գեղեցիկ լինելուց: Գյոթե
Սիրողին հաճախ տգեղն էլ գեղեցիկ է թվում: Թեոկրիտոս

Կան մարդիկ, որոնք նման են ժամանակակից խանութներին.ցուցափեղկերում ամեն ինչ կա, սակայն մտնում ես ներս՝ դատարկ է: Աուերբախ
Եթե մենք ինքներս ամենևին թերություններ չունենայինք, մենք այդպիսի հաճույքով չէինք նկատի նրանք ուրիշների մոտ: Լառոշֆուկո
Եթե մարդիկ տեսնելու լինեին ամեն բան այնպիսին, ինչպիսին, որ նրանք կան իրականում, մարմնական գեղեցկությունը շատ բան կկորցներ: Սթիվենսոն
Տխրության մեջ էլ գեղեցկություն կա: Չապլին
Ամեն մի իր ունի իրեն բնորոշ գեղեցկությունը, և, եթե այն փոխադրվում է ինչ-որ ուրիշ բանի վրա, դառնում է այլանդակություն: Լուկիանոս
Գեղեցիկը գերազանցում է վսեմին, քանզի այն հաստատուն է ու չի հագեցնում, մինչդեռ վսեմը հարաբերական է, անցողիկ ու անսանձ: Ամիել
Մարդու մեջ պետք է ամեն ինչ գեղեցիկ լինի, թե դեմքը, թե հագուստը, թե հոգին, թե մտքերը: Չեխով
Մարդու հետ համեմատած կապիկների գեղեցկությունն անգամ անճոռնի է: Հերակլիտ
Գեղեցիկը կարիք չի զգում լրացուցիչ զարդերի. ամենից շատ նրան գեղեցկացնում է զարդերի բացակայությունը: Հերդեր
Գեղեցիկ է թվում ամեն բան, ինչին սիրով ես նայում: Մորգենշտեռն
Գեղեցկության կողքին խելքն ու սիրտը մշտապես աղքատ բարեկամների տպավորություն են գործում: Էտյեն Ռեյ
Հոգեկան հատկանիշները չեն կարող տառապել մարմնական այլանդակություններից, այնինչ հոգեկան գեղեցկությունը իր փայլը հաղորդում է նաև մարմնին: Սենեկա Կրտսեր
Կնոջ համար երիտասարդ, բայց տգեղ լինելը նույնքան անմխիթարական է, որքան գեղեցիկ, բայց տարիքով լինելը: Լառոշֆուկո
Բարի համբավը ավելի լավ է գեղեցիկ դեմքից: Ֆուլլեր

Հետաքրքիր նկարներ (մաս 6)

Արվեստ
ՈՒշադրությունը այն նյութն է, որից պատրաստված է հիշողությունը, իսկ հիշողությունը մարդկային հանճարի կուտակիչն է: Գալիլեո Գալիլեյ
Երաժշտությունը միջնորդ է հոգեկան ու զգայական կյանքի միջև: Առնիմ
Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ: Բալզակ

Հեն որ որևէ մեկը արվեստում սկսում է աշխատել հանուն փողի, մնաս բարով, լավ ստեղծագործության հույս: Բաթլեր
Մեծ է այն դերասանը, որը հանդիսատեսներին ստիպում է մոռանալ մանրամասները: Սառա Բեռնար
Յուրաքանչյուր մեծ ստեղծագործություն ծնվում է միայն երկարատև խաղաղ ու խորասույզ մտորումներից հետո: Բեջոթ
Արվեստի վերջնական նպատակն է՝ մղել մարդկանց անելու այն, ինչ իրենց հարկավոր է, ու գիտակցել այն, ինչ նրանք գիտեն: Բլոնդեր
Առանց մեծ նպատակների, դարաշրջանները չունեն և մեծ արվեստ: Բրեխտ
Պարզություն, ճշմարտություն ու բանականություն. ահա գեղեցիկ երեք մեծ սկզբունքները արվեստի բոլոր ստեղծագործություններում: Գլյուկ
Երաժշտությունը խլացնում է տխրությունը: Շեքսպիր
Կենդանի անհաջողությունը լավ է մեռած գլուխգործոցից: Բեռնարդ Շոու
Արվեստը ունի թշնամի. նրա անունն է տգիտություն: Բեն Ջոնսոն
Հարստանալու ծարավը չի ստեղծել դեռևս ոչ մի արվեստագետի, բայց կործանել է շատերի: Օլսթոն
Կյանքը կարճատև է, իսկ արվեստը՝ հավերժական: Հիպոկրատ
Եթե չլինեին գիտություններն ու արվեստները, չէին լինի մարդն ու մարդկային կյանքը: Տոլստոյ

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ ...(մաս5)

Գաղափար, միտք
Եթե այն բոլոր մտքերը, որոնք անցնում են մարդկանց գլխով, արտահայտված ու իրականացված լինեին, աշխարհն անմիջապես կընկղմվեր քաոսի մեջ: Բորջեզե
Քանի դեռ մեր բախտը բերում է, մենք դա վերագրում ենք մեր մտքին, իսկ մեր անհաջողությունների համար մեղադրում ենք աստվածներին: Հենրի Շոու
Չկա այնպիսի մի միտք, որը որևէ մեկն արտահայտած չլինի: Տերենտիոս
Ես ճանաչել եմ հսկայական գիտելիքների տեր ու ոչ մի սեփական միտք չունեցող բազմաթիվ մարդկանց: Մոեմ
Մտքի մեջ կամք կա, երևակայության մեջ այն չկա: Հյուգո
Երկրորդ միտքը միշտ փոքր-ինչ խելացի է լինում առաջինից: Եվրիպիդես
Ինչպես որ աչքերին լույս է հարկավոր տեսնելու համար, այնպես էլ մտքին անհրաժեշտ են գաղափարներ հասու լինելու համար: Մալբրանշ
Երբ սկսում ես խորհել, ամեն բան դառնում է դժվար: Ֆրանս
Եթե լավ մտքերը անգամ մոռացված են, նրանք այնուամենայնիվ չեն մեռել: Պուբլիլիոս Սիրոս
Նրանք, ովքեր ոչինչ չեն պահանջում, իրենք ևս ոչինչ չեն տալիս: ԵՎրոպիդես
Բոլոր գաղափարները քաղված են փորձից. նրանք իրականության արտացոլումներն են, ճշմարտացի կամ աղավաղված: Ֆրիդրիխ Էնգելս
Տաղանդը պետք է համոզի մասսային իր գաղափարների ճշմարտացիությունը, և արդեն այն ժամանակ նա ստիպված չի լինի անհանգստանալ դրանց իրագործման համար, որը միանգամայն ինքն իրեն կհետևի դրանց յուրացմանը: Ֆրիդրիխ Էնգելս
Գաղափարները միակ բանն են, որ երբեք չեն մահանում: Վիլհելմ Հումբոլդտ
Լուրջ մարդը քիչ գաղափարներ ունի: Այն մարդը, որը շատ գաղափարներ ունի, երբեք լուրջ չի լինում: Վալերի

Թևավոր խոսքեր և աֆորիզմներ ...(մաս4)

ՈՒժ, բռնություն, իշխանություն
 Կենտրոնացում ահա թե որն է ուժի գաղտնիքը: Էմերսոն
Նրանց ուժը, ովքեր կառավարում են, իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ ուժը նրանց, ովքեր թույլ են տալիս կառավարել իրենց: Ռեյնալ
Իշխելով ուրիշներին, մարդը կորցնում է սեփական ազատությունը: Բեկոն
Կյանքում եթե անգամ դիրք ես զբաղեցնում, բոլորի հետ հավասարի նման եղիր: Մենանդր
Սեփական ուժի գիտակցությունը մեծացնում է այն: Վովենարգ
Սամսոնն ունեցել է ուժեղ մարմին, սակայն թույլ գլուխ, այլապես նա գլուխը չէր խոնարհի անառակուհու ծնկներին: Ֆրանկլին
Որքան ավելի մեծ է իշխանությունը, այնքան ավելի վտանգավոր է նրա չարաշահումը: Բյորք
ՈՒժը դյուրահավատ է իր բնույթով: Չկա թուլության առավել ստույգ հատկանիշ, քան բնազդական անվստահությունն ամեն ինչի ու ամենքի նկատմամբ: Գրաֆ
Մարդուն լռել ստիպելով, դուք դեռ նրան չհամոզեցիք: Ջոն Մորլի
ՈՒժը թույլ է նրանով, որ հավատում է միայն ուժին: Վալերի
Բավական է սատանան կառչի քո միայն մի մազից ու դու միշտ նրա իշխանության տակ ես: Լեսինգ
Արդարությունը պետք է ուժեղ լինի, իսկ ուժը պետք է լինի արդարացի: Պասկալ Բլեզ
Իրենց ձեռքում իշխանություն պահող մարդիկ մինչև վերջին րոպեն չեն հավատում, որ կարող են այն կորցնել: Սնոու
Բարձր պաշտոն զբաղեցնելը գլխին է խփում, ինչպես ալկոհոլը: Սնոու

Argentina-Արգենտինա

Արգենտինայի դրոշԱրգենտինայի զինանշանը 
Արգենտինայի դիրքը