ԱՇԽԱՐՀԻ 7 ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ...

                                            1.Քեոփսի բուրգը
 
Գտնվում է Գահիրև քաղաքից ոչ հեռու՝ Գիզայում: Այն կառուցել է Քեոփս փարավոնը, 2690 թ.  մ.թ.ա.: Բուրգի տարածությունն է 54,300 քառ. մ: Հիմքի կողմերի երկարությունը՝ 233 մ, ծավալը՝2 միլիիոն 521 հազար խոր. մետր: Ծախսված է  2 միլիոն 300 հազար քար:

2.Ալեքսանդրիայի փարոսը
 
Կառուցել է ճարտարապետ Ֆիդիասը մ.թ.ա. 3-րդ դարում: Փարոսն ուներ 160 մետր բարձրություն, ուներ 3 հարկ, վերին հարկում լույս էր վառվում. Աշտարակի գլխին ծովերի աստված Պոսեյդոնի 7 մետրանոց արձանն էր: Փարոսը կործանվել է  երկրաշարժից 14-րդ դարում:
3. Շամիրամի կախովի այգիները
 
Պարտեզները ստեղծվել են Բաբելոնում Շամիրամ թագուհու համար: Պարտեզներն աճում էին միջնաբերդում և վեր էին բարձրանում ամֆիթատրոնի ձևով՝ հարկ առ հարկ: 50 մետրանոց բազմաթիվ սյուներն իրենց ուսերին պահում էին այդ պատերը: Կային դափնիներ, փարթամ պուրակներ, ուր հնչում էր երաժշտությունը: Բաբելոնը կործանվեց 689 թվականին մ.թ.ա.  Ասորեստանի թագավոր Սենեքերիմի կողմից: Կործանվեցին ու չորացան  նաև Շամիրամի պարտեզները: 
4. Հռոդոսի կոթողը
  Colossus of Rhodes.jpg 
Գտնվում էր Հռոդոս կղզում և նվիրված էր Հելիոս աստծուն: Եգիպտացիները հարձակվել էին կղզու վրա բայց պարտվելով ՝ փախուստի դիմեցին: Ի հավերժացումն հաղթանակի , որոշվեց կառուցել վիթխարի արձան: Կառուցումն սկսվել է մ.թ.ա. 300 թվականին: Կոթողն ստեղծել են քանդակագործ Լիսիպը և նրա աշակերտ Խարեսը: Կոթողն ունեցավ 50 տարվա կյանք: մ.թ.ա. 135 թ. երկրաշարժը կործանեց կոթողը: Արձանը վայր ընկավ և 900 տարի պառկած մնաց: արաբ մի զորավար որպես մետաղ վաճառեց այն:
5. Մավզոլի դամբարանը
 
Կերտվել է Հալիկառնասում, որը Կարիա ոչ մեծ պետության մայրաքաղաքն էր: Այն մեծ զարգացման հասավ Մավզոլ թագավորի օրոք: Դամբարանը կառուցել է Արտեմիս թագուհին մ.թ.ա. 4-րդ դարում: Դամբարանն ուներ 77 մ երկարություն , 66 մետր լայնություն և 50 մ բարձրություն: Դամբարանը վերջնականապես կործանվեց 15-րդ դարում թուրքերի կողմից:

6.Զևսի արձանը Օլիմպիայում
 
Քանդակագործն է Ֆիդիասը: Կառուցվել է 2400 տարի առաջ: Տաճարն ուներ 22 մ բարձրություն , 27 մ լայնություն և 64 մ երկարություն: Կործանվել է մ.թ. 5-րդ դարում երկրաշարժից:
7. Արտեմիդայի տաճարը
 

Կառուցվել է Հոնիայի Եփեսոս քաղաքում: Կառուցումը տևել է 120 տարի, ավարտվել է 450 թ. մ.թ.ա.: Ունեցել է 240 քառ. մ տարածություն: Տաճարն ուներ 133 մ բարձրություն , 69 մ լայնություն: Արտեմիդայի արձանն ուներ 15 մ բարձրություն: Մ.թ.ա. 356 թ. տաճարը հրդեհեց Հերոստրատը:

No comments:

Post a Comment