Russia-Ռուսաստան

Ռուսաստանի դրոշՌուսաստանի զինանշանը 
Ռուսաստանի դիրքը


Ռուսաստանը (ռուսերեն՝ Россия, ծագումը՝ հունարեն՝ Ρωσία — Ռուսիա, պաշտոնապես՝ Ռուսաստան կամ Ռուսաստանի Դաշնություն) պետություն է Եվրասիայում (Եվրոպայի արևելյան և Ասիայի հյուսիսային մասում): Աշխարհի ամենամեծ պետությունն է (17 075 400 կմ² կամ Երկիր մոլորակի ցամաքի 11,46 % (1/9) մասը, կամ մարդով բնակեցված ցամաքի 12,65 % (1/8) մասը, ինչը երկու անգամ շատ է երկրորդ տեղը զբաղեցնող Կանադայից:
Ըստ 2010 թվականի հունվարի 1-ի տվյալների` բնակչությունը 141 927 296 մարդ է, ընդ որում, բնակիչների 79,3%-ն ապրում է Ռուսաստանի եվրոպական մասում, իսկ 20,7-%-ը` ասիական: Տվյալ պահին բնակչության թվով զբաղեցնում է իններորդ տեղը աշխարհի երկրների ցանկում: Բնակչության հիմնական մասը (73,1%) ապրում է քաղաքներում: Ռուսները երկրում կազմում են 79,83%-ը: Ռուսաստանի պաշտոնական լեզուն ռուսերենն է:
Ռուսաստանի Դաշնությունը սահմանակցում է 18 երկրների (այդ չափանիշով նույնպես զբաղեցնում է առաջին տեղը) հետ, որոնցից ցամաքով սահմանակցում է Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Աբխազիայի (մասամբ ճանաչված), Վրաստանի, Հարավային Օսիայի (մասամբ ճանաչված), Ադրբեջանի, Ղազախստանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Հյուսիսային Կորեայի, իսկ ծովով` Ճապոնիայի և ԱՄՆ-ի հետ:
Ռուսաստանն ունի հանքային և էներգետիկ ամենամեծ պաշարներն աշխարհում: Անտառների տարածքով Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում (երկրի տարածքի 45%-ը), ունի համաշխարհային փայտանյութի պաշարների ավելի քան 1/5 մասը: Ռուսաստանի տարածքում է լճերի ամենամեծ թիվը, որոնք պարունակում են աշխարհի չսառեցրած անալի ջրի 1/4 մասը:
Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվան է: Ընդհանուր առմամբ Ռուսաստանում կա 11 միլիոնանոց քաղաք՝ Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը, Նիժնի Նովգորոդը, Սամարան, Օմսկը, Կազանը, Չելյաբինսկը, Դոնի Ռոստովը և Ուֆան:
Հիմա ես ձեզ կներկայացնեմ Ռուսաստանի ազգային օրհներգը:

No comments:

Post a Comment