France-Ֆրանսիա

Ֆրանսիայի դրոշՖրանսիայի զինանշանը
Ֆրանսիան, պաշտոնապես՝ Ֆրանսիայի Հանրապետություն, երկիր է Արևմտյան Եվրոպայում։ Ֆրանսիան տարիներ շարունակ իրեն է ձգել ողջ աշխարհի զբոսաշրջիկներին ու ճանապարհորդներին։ Պերճ ու փառահեղ թագավորական ամրոցները, հարուստ պատմությունն ու մշակույթը, հեքիաթային տեսարաններն ու բնապատկերները, գավառական համեստ ու հարմարավետ քաղաքները, հոյակապ տեսարժան վայրերը՝ ահա այն խորհրդավոր մագնիսը, որը մշտապես իրեն է ձգել մարդկային հետաքրքրությունը։ Հանճարեղ ֆրանսիացու՝ Օնորե դը Բալզակի խոսքերն են վկայում Փարիզի արժեքը. «Տեսնել Փարիզն ու նոր մեռնել»։ Սա համեմատելի է միայն հայկական երգային ասույթին. «Տեսնեմ Անին ու նոր մեռեմ»։Ֆրանսիան վարչականորեն բաժանվում է 96 դեպարտամենտի, որոնք ընդգրկված են 22 պատմական նահանգների կազմում։ Սա վերաբերում է եվրոպական ֆրանսիային։ Բացի այս 96 դեպարտամենտները, Ֆրանսիային են ենթակա նաև 4 անդրծովյան դեպարտամենտներ, որոնք են Գվադելուպա Մարտինիկա Գվիանա և Ռեյնունյոն տիրույթները, 3 Անդրծովյան տերիտորիաներ՝ Ֆրանսիական Պոլինեզիա, Ուոլիս և Ֆուտունա, Հարավային Անտարկտիկայի ֆրանսիական տիրույթները, և վերջապես, տիրույթներ, որոնք ունեն հատուկ կարգավիճակ՝ Մայոտտա կղզի, Սեն-Պիեռ և Միքլեոն, Նոր Կալեդոնիա։ Այս բոլոր տիրույթներով հանդերձ Ֆրանսիայի ընդհանուր տարածքը կազմում է 674843 քառ. կմ, իսկ բնակչությունը՝ 64473140 մարդ։ Ֆրանսերենն այսօր աշխարհի ամենատարածված լեզուներից մեկն է։ Աշխարհի 31 երկրներում ֆրանսերենը պաշտոնական լեզու է, ընդ որում՝ 15 երկրներում միակ պաշտոնական լեզուն։ Այս առումով ֆրանսերենը զիջում է միայն անգլերենին։ Չինարենի, անգլերենի, իսպաներենի, ռուսերենի և արաբերենի հետ միասին ֆրանսերենն ընդգրկված է ՄԱԿ-ի պաշտոնական և աշխատանքային լեզուների կազմում։
Հիմա ձեզ կներկայացնեմ Ֆրանսիայի ազգային օրհներգը:


No comments:

Post a Comment