Netherlands-Նիդերլանդներ

Նիդեռլանդների դրոշՆիդեռլանդների զինանշանը 

Նիդեռլանդների դիրքը

Նիդերլանդները կամ Նիդերլանդների թագավորությունը սահմանադրական միապետություն է արևմտյան Եվրոպայում: Մայրաքաղաքն է Ամստերդամը:
Այս երկիրը հաճախ անվանում են Հոլանդիա, թեև, ավելի ճշգրիտ, Հոլանդիա (Հյուսիսային և Հարավային) են կոչվում նրա միայն երկու մարզերը:Երկրորդ անվանումն առաջացել է հնում և մնացել առ այսօր: «Նիդերլանդներ» նշանակում է «ցածրադիր հողեր»:Եվ, իրոք, երկրի մեծ մասը ծովի մակերևույթից ցածր է:Շատ դարեր է արդեն, ինչ Նիդերլանդների տարածքը 100 տարվա ընթացքում մոտավորապես մեկ մետրով իջնում է: Եվ 800 տարի է ահա (այդ ընթացքում գետինն իջել է 7-8 մ-ով), ինչ հնուց բնակեցված այս տարածքում մարդիկ ծովափի ու գետերի երկայնքով հողապատնեշներ են կառուցում, որպեսզի իրենց տներն ու դաշտերը փրկեն ողողումներից:Այդ պատճառով էլ այստեղ գետերը հոսում են դաշտերից և, նույնիսկ տներից բարձր: Նախկինում Նիդերլանդներն Իսպանիայի գաղութն էր:16-րդ դարում Նիդերլանդներում տեղի ունեցավ աշխարհում առաջին բորժուական հեղափոխությունը, և երկիրն անկախ դարձավ:Նիդերլանդների մայրաքաղաքը Ամստերդամն է, բայց կառավարությունը գտնվում է Հաագայում:Նիդերլանդներն օգտակար հանածոներով հարուստ չէ:Կա բնական գազ, քիչ քանակությամբ` նավթ,չկան հանքաքարեր, քարածուխ: Այդ պատճառով էլ երկրի գրեթե ողջ արդյունաբերությունը աշխատում է ներմուծվող հումքի հաշվին:Գործարաններում կառուցում են նավեր,պատրաստում`հաստոցներ,քիմիական նյութեր և այլն: Աշխատասեր հոլանդացիները հմտորեն են օգտագործում յուրաքնչյուր հողակտորը:Արոտավայրերում արածում են կովեր, ոչխարներ:Դաշտերում ցորենից բացի աճեցնում են շաքարի ճակնդեղ, կտավատ, կարտոֆիլ:Հոլանդիան աշխարհին տվել է նշանավոր շատ մարդիկ, որոնցից են մեծ հումանիստ, գիտնական Էրազմ Ռոտերդամցին, նկարիչ Ռենբրանդը, փիլիսոփա Սպինոզան, գրող մուլտատուլին:

No comments:

Post a Comment