Թևավոր խոսքեր և աֆորիզմներ ...(մաս4)

ՈՒժ, բռնություն, իշխանություն
 Կենտրոնացում ահա թե որն է ուժի գաղտնիքը: Էմերսոն
Նրանց ուժը, ովքեր կառավարում են, իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ ուժը նրանց, ովքեր թույլ են տալիս կառավարել իրենց: Ռեյնալ
Իշխելով ուրիշներին, մարդը կորցնում է սեփական ազատությունը: Բեկոն
Կյանքում եթե անգամ դիրք ես զբաղեցնում, բոլորի հետ հավասարի նման եղիր: Մենանդր
Սեփական ուժի գիտակցությունը մեծացնում է այն: Վովենարգ
Սամսոնն ունեցել է ուժեղ մարմին, սակայն թույլ գլուխ, այլապես նա գլուխը չէր խոնարհի անառակուհու ծնկներին: Ֆրանկլին
Որքան ավելի մեծ է իշխանությունը, այնքան ավելի վտանգավոր է նրա չարաշահումը: Բյորք
ՈՒժը դյուրահավատ է իր բնույթով: Չկա թուլության առավել ստույգ հատկանիշ, քան բնազդական անվստահությունն ամեն ինչի ու ամենքի նկատմամբ: Գրաֆ
Մարդուն լռել ստիպելով, դուք դեռ նրան չհամոզեցիք: Ջոն Մորլի
ՈՒժը թույլ է նրանով, որ հավատում է միայն ուժին: Վալերի
Բավական է սատանան կառչի քո միայն մի մազից ու դու միշտ նրա իշխանության տակ ես: Լեսինգ
Արդարությունը պետք է ուժեղ լինի, իսկ ուժը պետք է լինի արդարացի: Պասկալ Բլեզ
Իրենց ձեռքում իշխանություն պահող մարդիկ մինչև վերջին րոպեն չեն հավատում, որ կարող են այն կորցնել: Սնոու
Բարձր պաշտոն զբաղեցնելը գլխին է խփում, ինչպես ալկոհոլը: Սնոու

No comments:

Post a Comment