Argentina-Արգենտինա

Արգենտինայի դրոշԱրգենտինայի զինանշանը 
Արգենտինայի դիրքը

Արգենտինա - պետություն Հարավային Ամերիկայում:Տարածքով աշխարհում գրավում է ութերերդ տեղը: Զբաղեցնում է Հարավային Ամերիկայի հարավային մասը, որը կոչվում է Պատագոնիա: Սահմանակից է արևմուտքից` Չիլիին, հյուսիսից` Բոլիվիային և Պարագվային, հյուսիս-արևելքից`
Բրազիլիային և ՈՒրուգվային: Արևելքում ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը: Արգենտինային են պատկանում Ֆոլկլենդյան կղզիները, ինչպես նաև Հրո Երկիր կղզու արևելյան հատվածը: Արգենտինայի արևմտյան հատվածը լեռնային է, այստեղ է գտնվում ամբողջ արևմտյան կիսագնդի ամենաբարձր լեռը` Ակոնկագուան` 6960 մ, իսկ արևելքով հոսում են Պարանա, Ռիո-Նեգրո, Պարագվայ և այլ գետեր: Արգենտինան ժամանակին եղել է Իսպանիայի գաղութ,սակայն հետագայում` 1810 թ. մայիսի քսանհինգին ազատվել է իսպանական լծից ի շնորհիվ Խոոսե Սան- Մարտիի և այլ պայքարողների: Արգենտինան զարգացած կապիտալիստական պետություն է, Մեծ քսանյակի անդամ է, հարուստ է նավթով և այլ օգտակար հանածոներով: ՈՒնի հարուստ բուսական և կենդանական աշխարհ (կատվառյուծ, լամա, նանդու ջայլամ): Արգենտինայի քաղաքներից ամենախոշորը մայրաքաղաք Բուենոս Այրեսն է Լա-Պլատայի ծովախորշի ափին: Խոշոր քաղաքներ են նաև Կորդոբան, Լա Պլատան, Ռոսարիոն և այլն: Արգենտինան ծնունդ է տվել մի շարք հայտնի սպորտսմենների (Դիեգո Մարադոնա, Լիոնել Անդրես Մեսսի ինչպես նաև հայազգի թենիսիստ Դավիդ Նալբանդյանը նույնպես բնակվում է Արգենտինայում), տանգոյին և այլ աշխարհահռչակ բաների:
Արգենտինայի տարածքը Հարավային ամերիկայի երկրորդ և աշխարհի ութերորդ ամենամեծ տարածքն է:Ընդգրկում է ամերիկյան և անտարկտիկական հատվածները:Ամերիկյան հատվածը բաժանված է 22 պրովինցիաների և ենթարկվում է Բուենոս Այրեսին,իսկ Մալվինյան կղզիների համար Արգենտինան պայքարում է Մեծ Բրիտանիայի հետ:Անտարկտիկական հատվածի տարածքը կազմում է 965.597 քառ.կմ.ևմտնում է Հրո Երկիր պրովինցիայի մեջ բացի այդ այս պրովինցիայի մեջ են ներառված Հարավ-Շոտլանդական և Հարավ-Օրկնեյան կղզիները:Հրո Երկիր պրովինցիայի մեջ մտնող Հարավ-Սանդվիչյան և Հարավային Ջորջիայի կղզիները ավելի մեծ կախվածություն ունեն Մեծ Բրիտանիայից,բայց հայտնի են,որպես Արգենտինայի տարածքներ:Այսպիսով Արգենտինայի տարածքը կազմում է 3.761.274 քառ.կմ.,սակայն սրա մեջ ներառված չեն ոչ Մեծ Բրիտանիայի հետ վիճարկելի տարածքները,որ մայրցամաքային պլատֆորմը,ոչ 200 մղոնանոց տնտեսական գոտին,որ էլ Լա Պլատա գետի արգենտինական հատվածը:
Հիմա ձեզ կներկայացնեմ Արգենտինայի ազգային օրհներգը:

No comments:

Post a Comment