Ջեք փոթի հաղթողը 30 տարի շարունակ համառորեն նույն թվերն է ընտրել



Խորվաթական Դուբրովնիկում տղամարդը 13,4 մլն կուն է շահել (մոտ 2,3 մլն դոլար): Նա 30 տարի շարունակ ամեն շաբաթ գնել է վիճակախաղի տոմս ու համառորեն նշել միևնույն թվերը:
Տղամարդը միշտ նշել է 2, 4, 7, 13, 17, 27, 36  թվերը 7-ից 39-ի տիրույթում: Փետրվարի 11-ին նա կրկին գնել է 20 կունի տոմս (մոտ 3,5 դոլար) և, վերջապես, իր «մոգական»  թվերով շահել:

Աշխարհի ամենաթանկ շրջագայությունը


Ամենաշքեղ ծովային ուղևորությունը ողջ աշխարհով  կտևի 124 օր: Նախատեսում է այցելություն 28 երկիր` ներառյալ` ֆրանսիական Պոլինեզիա, Նոր Զելանդիա, Մալազիա, Մալդիվյան կղզիներ ու Մավրիկիա:

Սոխն իսկական ոսկի է



Ճապոնացի գիտնականներն ապացուցեցին, որ սովորական սոխը կարող է մարդու օրգանիզմում դանդաղեցնել ծերացման պրոցեսը: Նրանք մի շարք հետազոտություններ են կատարել, որոնց արդյունքում բացահայտել են  գլուխ սոխի նոր  օգտակար հատկությունները : Ակտիվ ծծմբային միացությունները, հայտնվելով արյան մեջ, բարերար ազդեցություն են ունենում կարևորագույն գոտիների վրա:

ԱՄՆ-ը տոնում է Նախագահների օրը


Ամերիկայի Միացյալ Նահանգներում փետրվարի 20-ին նշում են Նախագահների օրը:
Ավելի վաղ այս տոնը նշվում էր փետրվարի 22-ին` հարմարեցնելով Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրվա հետ: Քանի որ փետրվարին է ծնվել Աբրահամ Լինքոլնը (փետրվարի 12), որոշվեց այդ օրը նշել փետրվարի երրորդ երկուշաբթի, երկու  ամսաթվերի արանքում:

Հոգեբանները խորհուրդ են տալիս նշել Ինքնաբուխ բարության օրը


Այսօր աշխարհը տոնում է Ինքնաբուխ բարության միջազգային օրը: Ոչ պաշտոնական տոնը, բարեգործական ընկերությունների կամավորների խոսքով, պետք է նշել բարի գործերով: ԱՊՀ –ի  երկրներում այն  տարածված չէ: Սակայն հենց այդ օրն են շատ հասարակական կազմակերպություններ ընտրում բարեգործական միջոցառումներ կազմակերպելու համար:

Կարտոֆիլը` սառը, բանանը` կանաչ


Արևմուտքի հետազոտողները ներկայացրել են իրենց ուսումնասիրությունների արդյունքները, որոնք վկայում են, որ ժամանակակից մարդը բացարձակապես սխալ է կիրառում շատ ու շատ մթերքներ, որոնք ճիշտ օգտագործելու դեպքում  օրգանիզմին շատ ավելի օգուտ կբերեն:

Նիդերլանդների արքայազնի վրա ձնակույտ է թափվել

 



Արքայազն Յոհան Ֆրիսոն` թագուհի Բեատրիկս և Կլաուս ֆոն Ամսբերգի երկրորդ որդին Ավստրիայում, ուր թագավորական ընտանիքը թագուհի Բեատրիկսի գլխավորությամբ հանգստանում է,  մնացել էր ձնակույտի տակ: Արքայազնը մինչև փրկարարների հայտնաբերումը 15 րոպե մնացել էր ձյան տակ:

Հին Օլիմպիայի հնագիտական թանգարանից գողացել են 65 անգին նմուշ

 



Այսօր առավոտյան  թալանվել է Հին Օլիմպիայի  հնագիտական թանգարանը: Գողացվել է ամենաքիչը 65 անգին արտեֆակտ (հնագիտական արժեք ունեցող  ձեռագործ աշխատանքներ): Ոստիկանության տվյալների համաձայն առավոտյան երկու դիմակավոր Հին հնագիտական թանգարանի մուտքի մոտ, որը գտնվում է քաղաքպետարանի մոտակայքում և Հին Օլիմպիայի հնագիտական հրապարակից դուրս,  սպասում էին պահակ կնոջը:

«Կոտրված սրտի համախտանիշը» կարող է սպանել մարդուն


Բրիտանացի գիտնականները Սբ.  Վալենտինի նախօրեին ապացուցել են, որ սիրտը կարող է կտոր-կտոր լինել սիրուց, վախից  ու վշտից:
«Անհաղթահարելի վախը, հոգեկան սուր ցավը կամ էլ հակառակը` ուրախությունը  կարող են հանգեցնել սրտային անբավարարության»,- ասել է սրտավիրաբույժ Ալեքսանդր Լիոնը:

Բեթհովենի ԴՆԹ-ից գիտնականները երաժշտություն են ստեղծել


Կիրառելով նորագույն տեխնոլոգիաները`  շոտլանդացի կոմպոզիտոր Ստյուարտ Միտչելը մեծ մաեստրոյի ԴՆԹ-ից 22 ամինաթթու «զգեստավորել»  է նոտաներով: Փաստորեն , մեծ կոմպոզիտորը իր մահից 200 տարի անց կրկին  մասնակցել է երաժշտություն ստեղծելուն:
Միտչելը վաղուց է ուսումնասիրում կիմատիկան` օպտիկայի ալիքային բնագավառը, երբ երաժշտական ալիքներն անցնելով ջրի կամ էլ ավազաշերտի միջով`  որոշակի ձևեր են ստանում:

Լավ նորություններ լավատեսների համար



Եթե դուք ընկերների`  ինչպես է ձեր ինքնազգացողությունը հարցին պատասխանեք` գերազանց, ապա էականորեն  կմեծացնեք երկարակեցության բոլոր հնարավորությունները, քանի որ դրական մտածելակերպը նպաստում է դրան:

Դժվար արտաբերվող ազգանունները խոչընդոտ են հաջողության ճանապարհին


Մելբուռնի համալսարանի հոգեբան,  դոկտոր Սայմոն Լեհամը համոզված է, որ ազգանունը մարդու հաջողության գրավականն է կյանքում:
Հոգեբանի կարծիքով, հաջողությունը  այս կամ այն ազգանվան արտաբերման մեջ է:  Ինչպես արտաբերվում է ազգանունը, այնպես էլ օտար մարդիկ ընկալում են տվյալ անձնավորությանը: Հեշտ արտաբերվող ազգանուններ ունեցողները հեշտ էլ  առաջ են գնում:

Երջանիկ ամուսիններն ապրել են սիրով 65 տարի, մահացել նույն օրը

Փենսիլվանիա նահանգում Ջեյմս Լենդիսը մահացել է կնոջից մեկուկես ժամ հետո: Միասին ապրել են 65 տարի:
«Ամեն ինչ կարգին է: Ես քեզ սիրում եմ: Մեր կյանքում շատ լավ բաներ են եղել: Մենք կրկին կհանդիպենք շատ շուտով»,-  ասել է Ջեյմսը կնոջ մահից մի քանի րոպե առաջ: Կինը հոգին ամուսնու ձեռքերին է ավանդել:87-ամյա Մարջորին մահացել է երկարատև հիվանդությունից` Laurelwood Care բժշկական կենտրոնում: Կնոջ մահից ուղիղ 88 րոպե անց սրտի նոպայից մահացավ նաև ամուսինը:

Ամերիկացիները 17 մլրդ դոլար կծախսեն սբ.Վալենտինի օրվա կապակցությամբ



ԱՄՆ մանրածախ առևտրի ազգային դաշնության տվյալներով, միջինվիճակագրական ամերիկացին պլանավորում է Սիրահարների օրվա կապակցությամբ 126 դոլար ծախսել:
Մասնագետները կանխագուշակում են, որ ընդհանուր առմամբ ամերիկացիները կծախսեն 17,6 մլրդ դոլար: Առաջվա պես ամենատարածված նվերներից կլինեն կրկին բացիկները, շոկոլադը, ծաղիկներն , ոսկերչական զարդերը, ինչպես նաև  դրամական գումարների նվեր սեթիֆիկատները:

2050-ին աշխարհում այլևս ձուկ չի լինի


Բնության պաշտպանության միջազգային միության նախագահ Աշոկ Հոսլան կարծում է, որ 2050-ին ձկնորսությունը կդադարի գոյությունը, քանի որ այդ ժամանակ ձկան պաշարները լրիվ կսպառվեն:

Ուդմուրտիայի կենդանաբանական այգում կապիկները սովորել են հատակը լվանալ



Ուդմուրտիայի կենդանաբանական այգում  կապիկները սովորել են հատակ ու  պատուհան լվանալ, աղբը դուրս տանել:
Մարդիկ միանգամից չեն նկատել, որ կապիկները սկսել են հատակի փայտն ու ջնջոցները գաղտնի տանել:

Առանց ընտանի կենդանիների աշխարհին սպառնում է ապոկալիպսիս

 



Պատկերացրեք  այնպիսի իրավիճակ , որ առավոտյան արթնանում եք և հայտնաբերում ,որ երկրագնդի վրա  ընտանի կենդանիներն  անհետացել են:  Ինչպես դա կանդրադառնա  Երկրի  և մեր ամենօրյա կյանքի վրա:  Բացի այն, որ կրծողներն և այլ վնասատուներն  այլևս հանգիստ չեն տա, մարդկությանը ավելի ծանր հետևանքներ են սպասվում, հաղորդում  է    Daily Mail-ը:

Օբամայի տատիկի հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել

 


ԱՄՆ ներկայիս նախագահի տատիկը` Սարա Օբաման, իր սեփական ավտոմեքենայով հանգստյան օրերին  տուն  վերադառնալիս, վարորդի մեքենայի կառավարումը կորցնելու պատճառով փոսն է ընկել: 87-ամյա կինը իր  ուղեկիցների հետ հայտնվել է հիվանդանոցում, հաղորդում է ABC News-ը:

Ճապոնիայի ամենատարեց փիղը նշում է իր 65 ամյակը



Ճապոնական Ինոսիկարա կենդանաբանական այգում իր հոբելյшնն է նշում Ծագող արևի երկրի ամենատարեց փիղը`Խանակոն: Չնայած նրա ծծդյան օրը հունվարի   մեկին է , սակայն  երկարակյաց փղուհու 65 ամյակը կնշվի    այսօր:

Սեզանի կտավն ամենաթանկ է


Քաթարի թագավորական ընտանիքը գնել է Պոլ Սեզանի “Թուղթ խաղացողները” 250 մլն դոլարով: Եվ, այդպիսով,  այն  դարձել է պատմության   ամենաթանկ կտավը: Նկարը մինչ այդ պատկանելիս է եղել հույն միլիարդատեր Գեորգ Էնբիրիկոսին:

Բելգիայում 1700 կմ խցանում է առաջացել


Առատ ձյան պատճառով Բելգիայում 1700-կմ-անոց խցանում է առաջացել: Ամենաերկար խցանումը Բելգիայում համարվել է 948 կմ-անոցը, որը 2010-ի փետրվարին էր ստեղծվել: Սակայն սա, ըստ ամենայնի, նոր ռեկորդ է:

Բոմժերին առաջարկվել է ցրտից պաշտպանվել բանտերում


Եվրոպական տասնյակ երկրներ շտապ միջոցներ են ձեռնարկում   անսովոր ցրտերից պաշտպանվելու համար. արդեն 163 մարդ է զոհվել վերջին մի քանի շաբաթում: Ամենաշատը տուժել են Ուկրաինան, Բելառուսը, Լեհաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան:

Սև ծովը սառել է


Սև ծովը սառել է:Ամբողջությամբ սառույցի շերտով պատվելուն  խանգարում են ալիքները: Այս կողմերին ոչ հատուկ ցրտերից բացի նաև առատ ձյուն է տեղում:
Սև ծովի ափին`  Օդեսայի ծոցում, ջուրը սառչում է :

Եգիպտական մարզադաշտում զանգվածային սպանություններից հետո 47 մարդ են ձերբակալել

 



Եգիպտական Պորտ-Սաիդ քաղաքի մարզադաշտում բռնկված անկարգությունների պատճառով 47 մարդ է ձերբակալվել: Ինչպես հաղորդում է  Reuters-ը, այդ մասին  եգիպտական պետական հեռուստատեսությամբ հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարը: Նա ասել է, որ սադրիչների  փնտրտուքը  շարունակվում է:

Փողը հանգիստ չի տալիս


Սոցիոլոգիական  զանգվածային հարցման համապատասխան, անքնության  ու գիշերային անհանգիստ քնի պատճառը  համարվում են հիմնականում փողն ու ֆինանսական վիճակի  հավանական վատթարացման մասին մտքերը:

Գիտնականներն «ականջ են դրել» մարդու ներքին ձայնին` ուղեղի նեյրոնների իմպուլսով



«Մեր հայտնագործությունը գերազանց նորություն է այն հիվանդների համար,  ում մոտ  ուղեղի կաթվածի կամ էլ ամիոթրոֆիկ սկլերոզի (Սթիվեն Հոքինգի հիվանդությունը) պատճառով խոսքի վերարտադրման մեխանիզմը չի աշխատում: Եթե մենք կարողանանք ուղեղի նեյրոնների ակտիվությամբ  վերարտադրել երևակայական ռեպլիկները, ապա այն ժամանակ հազարավոր հիվանդներ կօգտվեն այդ համակարգից»,-բացատրել է Բերքլիի համալսարանի   հետազոտական խմբի ղեկավարը:

«Կարմիր խաչ»-ը մեղադրվում է ժամկետանց սնունդ մատակարարելու մեջ


Սոմալիի իսլամական «Շաբաբ»  խմբավորումը  մեղադրել է միջազգային  «Կարմիր խաչ»-ին  տեղի բնակչությանը ժամկետանց սնունդ  տրամադրելու մեջ:
Գրոհայինները հաստատում են, որ կազմակերպության պահեստներում ամբարած սննդի 70%-ն օգտագործման համար պիտանի չէ:

Բացահայտվել են Լոնդոնի քաղաքապետին սպանել ցանկացողները

 



Բրիտանական մայրաքաղաքում ապրող չորս մահմեդական ծայրահեղականներ  խոստովանել են, որ ծննդյան տոներից առաջ պատրաստվում էին պայթեցնել Լոնդոնի ֆոնդային բորսան, ԱՄՆ դեսպանատունը և քաղաքապետ Բորիս Ջոնսոնի տունը:

Բրյուսելյան «Միզող տղայի» շիթն անջատել են


Հանրահայտ բրյուսելյան «Միզող տղան» շատրվանն անջատել են ցրտերի պատճառով: Սպասվում է, որ Բրյուսելում օդի ջերմաստիճանը կիջնի մինչև -10 աստիճան:  Դա զգալիորեն տարբերվում է փետրվար ամսին հատուկ ջերմաստիճանից:

Աշխարհը կարող է մնալ առանց մեղրի



Մարդու գյուղատնտեսական գործունեությամբ պայմանավորված մեղվընտանիքների զանգվածային անկման պատճառով, ավանդական մեղրը  եվրոպական խոհանոցում կարող է դառնալ բացառիկ մթերք:

Ամերիկացիներն այսուհետ կարող են իրենց հանգուցյալ հարազատներին գտնել GPS-ով



Ինդիանա նահանգում գտնվող The Preserve գերեզմանատունն առաջարկում է մեռյալ  հարազատների դագաղը կամ աճյունասափորը  գտնել GPS ընդունիչ սարքով: Այս նորամուծությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գերեզմանները  մեծ տարածք են զբաղեցնում, իսկ որոշ  գերեզմաններ էլ չունեն ոչ ցանկապատ, ոչ էլ հուշարձան: