10 ամենաշքեղ նվերները պատմության մեջ ...


Թաջ Մահալի դամբարանը
Հնդիկ շահ Ջեհանը կառուցեց մոլորակի ամենագեղեցիկ կառույցը` Թաջ Մահալի դամբարանը, այն բանից հետո, երբ նրա սիրելի կինը մահացավ իրենց 14-րդ երեխայի ծննդաբերության ժամանակ: Կառույցի պատի մակերեսի յուրաքանչյուր սանտիմետրը զարդարված է հոյակապ քանդակներով, իսկ դամբարանի դիրքն այնպիսին է, կարծես այն ամեն օր արևածագի հետ ծնվում` մայրամուտի հետ մահանում է: Ասում են, պարսիկ նվաճողները, ովքեր թալանել և հողին են հավասարեցրել Հնդկաստանի մայրաքաղաք Դելին, չեն համարձակվել նույնիսկ մոտենալ Թաջ Մահալին, ինչի շնորհիվ այն մինչև օրս մնում է կանգուն:

Կարիճների կղզին
Այս համեստ կղզին հույն մեծահարուստ արիստոտել Օնասիսը նվիրեց իր սիրելի տիկնոջ` Ժակլին Քենեդիին (Օնասիսին): Հենց այստեղ էլ կայացավ նրանց հարսանյաց արարողությունը:

Մարգարիտը գինու մեջ
Այս նվերը, որը նվիրեց Անտոնիոն Կլեոպատրային, հաճախ հիշատակվում է կանանց և ջենտլմենների մասին գրքերում, որպես ամենանրբաճաշակն աշխարհում: Այն համարվում է ամենամեծ և հիասքանչ մարգարիտը, որը երբևիցե հայտնվել է երկրի մակերևույթի վրա: Անտոնիոն առաջարկել էր իր սիրեցյալին ծովը նետել նվերը, եթե այն նրան դուր չգա:

Մեկուկես մետրանոց սամույրի մորթուց վերարկու
Այն Լյուդովիկոս 14-րդը նվիրեց թագուհուն, որպեսզի նա առավոտյան կարողանար ոտաբոբիկ զբոսնել անկողնու մոտից մինչև այգի:

Երեք սնդուկ թանկարժեք զարդեր
Իր կնոջն ուրախացնելու համար մի համեստ ամերիկացի գանձ որոնող Ադրիատիկ ծովի հատակից հանեց թանկարժեք զարդերով լի երեք սնդուկ:

Ֆաուստի հոգին
Որպես նվեր Ֆաուստը մարգարիտային նվիրեց իր «հոգին»: Թեև այս պատմությունը բավական տխուր ավարտ ունեցավ, սակայն այն պատմության մեջ միակ դեպքն է, երբ հոգին իրոք նվիրում են, այլ ոչ թե վաճառում: (Խոսքը Գյոթեի-Ֆաուստ ստեղծագործության մասն է, ով չի կարդացել խորհուրդ կտամ կարդալ):

Հասարակաց տան կնոջ ստացած նվերը
Փարիզյան հասարակաց տան աղջիկներից մեկը հերթական հաճախորդից ստացավ փոքրիկ ծրար` այն ամբողջ կյանքում պահպանելու խնդրանքով: Նա քիչ մնաց կատվածահար լիներ, երբ պարզ դարձավ «նվերն» ուղարկողի անունը: Արտասովոր ծրարի հեղինակի անունը Վան Գոգ էր, իսկ ծրարում նրա կտրված ականջը:

Կակտուսի պլանտացիա
Ասում են, հանրաճանաչ հանցագործ Քլայդն իր սիրելի Բոնիին նվիրել էր փաստաթուղթ, ըստ որի նա հանդիսանում էր կակտուսի պլանտացիայի սեփականատեր: Զարմանալի ոչինչ չկա: Այդ կակտուսներից թեքիլա են պատրաստում, և կակտուսի սեփական պլանտացիա ունենալը կարող է հսկայական եկամուտ ապահովել: Սակայն այդպես էլ այդ փաստաթուղթը ոչ ոք չտեսավ: Պլանտացիայի աշխատողները մինչև այժմ էլ չգիտեն, որ այդ հողի սեփականատերը հանդիսանում էր աշխարհի պատմության մեջ ամենահայտնի կանանցից մեկը:

Կարմիր վարդեր
Վաթսունական թվականների ամենահայտնի մարզիկներից մեկը` Ջո Դի Մաջիոն, իր սիրելի Մերլին Մոնրային միշտ նվիրում էր կարմիր վարդեր նույնիսկ այն աբնից հետո, երբ նրանք բաժանվեցին: Անգամ նրա մահից հետո Դի Մաջիոն շարունակում էր փներ դնել նրա գերեզմանի վրա:

70 կարատանոց ադամանդը
Դեռևս իր այն ժամանակվա սիրեցյալին` Ելիզաբեթ Թեյլորին, դերասան Ռիչարդ Բարթոնը նվիրեց 70 կարատանոց ադամանդ: Այն ուղղակի հիասքանչ էր և մի ամբողջ կարողություն արժեր: Հնարավոր է, հենց այդ էր պատճառը, որ Բարթոնը միակ տղամարդն էր, ում հետ Թեյլորը ամուսնացավ երոկւ անգամ:

No comments:

Post a Comment