Italy-Իտալիա

Իտալիայի դրոշԻտալիայի զինանշանը 
 
 Իտալիայի դիրքը 


Իտալիան (իտալերեն` Italia), պաշտոնապես Իտալական Հանրապետություն (իտալերեն` Repubblica Italiana), երկիր է, որը գտնվում է Հարավային Եվրոպայում և զբաղեցնում է Իտալական թերակղզին և Միջերկրական ծովի երկու ամենամեծ կղզիները՝ Սիցիլիան և Սարդինիան։Իտալիան առաջինն Է աշխարհում յուրաքանչյուր շնչին բաժին ընկնող տեսարժան վայրերի թվով, գեղեցիկ բնությունը, 300 թանգարաններն, հուշարձանները (աշխարհի բոլոր հուշարձանների 80%-ը), արվեստի գործերը (ողջ մոլորակի արվեստի գործերի 50%-ը): Իտալիայի հինավուրց քանդակներն ու ամրոցները մշտապես գրավում են աշխարհի տարբեր անկյուններում բնակվող զբոսասերներին, որոնք միշտ սիրով վերադառնում են այստեղ։ Իտալական արվեստը հայտնի Է բոլորիս նախ և առաջ իբրև գեղեցկության խորհրդանիշ, ինչի լավագույն վկայությունն են «Միլոսյան Վեներա»-ն, Լեոնարդո դա Վինչիի «Ջոկոնդա»-ն, Բուոնարոտի Միքելանջելոյի «Դավիթ»-ը, Ռաֆայել Սանտիի որմնանկարները, Կոլիզեումը, Միլանի Մայր Տաճարը, Պիզայի աշտարակը կամ Կրեմոնայում ծնված Անտոնիո Ստրադիվարիի ջութակի կախարդական հնչյունները, Լա Սկալայի պրիմադոննայի երգը (ի դեպ, Իտալիան համարվում Է ոչ միայն երաժշտական նոտաների հայրենիքը, որոնք 1208 թվականին ստեղծել է Գուիդո Դ՚ Արեցցոն, այլև օպերային արվեստի Ռոսսինիին նվիրված միջոցառումների շարքով): Ճարտարապետության առաջին ուղեցույցը գրվել Է 1485 թվականին Լեոն Բատիստա Ալբերտիի կողմից և կոչվում Է De re Aedificatoria: Առաջին օրենսգիրքը նախագծվել Է դրանից համարյա երկու դար առաջ՝ 1295 թվականին, Սիենայի քաղաքապետարանի կողմից։

Օրվիետո քաղաքի Մայր Տաճարը
Բավարար հիմքեր կան պնդելու, որ ժամանակակից երկնաքերերի ակունքները գալիս են Տոսկանայի Սան Ջիմինյանո քաղաքի աշտարակներից։ Ավելին, հնուց ի վեր այստեղ արվեստի ուրույն դրսևորում է անգամ սերը, բավական Է հիշել միայն Կազանովային։ Ողջ աշխարհում կանանց ամենահամարձակ ֆանտազիաները մի օր անպայման կապվում են առնական իտալացիների հետ։ Պուլիացի Ռոդոլֆո Վալենտինոն՝ հոլիվուդյան առաջին լեգենդներից մեկը, ասում էր. «Իմ ֆիլմերում որևէ բացառիկ բան չկա։ Իտալիայում ինձ նմանները շատ-շատ են»:

Վենետիկյան ջրանցք
Բացի այդ, իտալական կինեմատոգրաֆն ու շքեղագույն մեքենաները նույնպես գեղեցկության կրողն են։ Վենետիկի միջազգային առաջին կինոփառատոնը տեղի ունեցավ 1932թ–ին։ Այդ օրվանից ի վեր արդեն անցկացվել է 61 կինոփառատոն։ Ինչ վերաբերում է ավտոմեքենաներին. Ֆերրարին ոչ միայն աշխարհի ամենագեղեցիկ մեքենան է, այլև ամենահաղթականը, ինչի մասին վկայում են Ֆորմուլա 1-ի բազմաթիվ առաջնությունները։ Դրանով իսկ ապացուցվեց, որ իտալական տեխնոլոգիաներն աշխարհի առաջատարների շարքում են։ Բացի այդ, հենց իտալական ծագում ունի մարդկության պատմության ամենագեղեցիկ մեքենաներից մեկը՝ Lamborghini Miura-ն, որն իր նրբագեղությամբ համեմատվում Է Անիտա Էկբերգի հերոսուհու հետ՝ Ֆեդերիկո Ֆելինիի «La Dolce Vita» ֆիլմից, որտեղ իր անմահական խաղն Է ցուցադրում նաև անմոռանալի Մարչելլո Մաստրոյանին։ Այս շքեղ ավտոմեքենաների շարքին հավելենք նաև իսկական ընտրախավին վայել այլ մոդելներ ևս. Ալֆա Ռոմեո և Լանչիա՝ հզորության, նրբագեղության և ուժի կատարյալ համադրություն։ Իտալիան Եվրոպայում մոտոցիկլետ արտադրող առաջին երկիրն Է(«Վեսպա» տարատեսակը):
Իտալիան աշխարհի ամենաարդյունաբերական երկրներից մեկն է։ Նրան են պատկանում (2006 թվականի դրությամբ)Եվրամիության փոքր ձեռնարկությունների մեկ երրորդից ավելին՝ 34%-ը և միջին ձեռնարկությունների 16%-ը։ 2002 թվականին Ինտերնետային ցանցին միացված իտալական ընկերությունները երկրի բոլոր ընկերությունների համընդհանուր թվի 78 %-ն էին կազմում։ Խիստ զարմացնող Է արտադրական համակարգերի ավտոմատացման մակարդակը. Իտալիան զբաղեցնում Է 2-րդ տեղը Եվրոպայում՝ մեքենաների արտադրության ծավալներով և 4-րդը՝ աշխարհում՝ արտադրության մեջ ռոբոտների ներգրավման չափերով, փաստորեն, այս ոլորտի առաջատարների շարքում է։ Միկրոչիպերի հեղինակը Ֆեդերիկո Ֆաջինն Է՝ Վիչենցայից։ Մինչ GSM հեռախոսահամակարգի հիմք հանդիսացող ալգորիթմը հորինել Է Անդրեա Վիտերբին (որն այնուհետև աշխատանքի Է անցել ՆԱՍԱ-ում): Պատահական չէ, որ Իտալիան հրաշքների և գյուտերի հայրենիք է համարվում, հայտնագործությունների արտոնագրի մասին առաջին օրենքը թողարկվել է Վենետիկում՝ 1474 թվականին։

Հռոմ, Սան Պաոլո տաճար
Հրաշքների երկիր Իտալիան անչափ մեծ վաստակ ունի մարդկության առաջ՝ իբրև գեղեցիկի «քարոզիչ»: Այս մասին վկայում են համամարդկային նշանակության մշակութային գլուխգործոցները, բարձր նորաձևությունը, պաշտամունքային դարձած իտալական կինոն, մեքենաները, խոհանոցը, ինչպես նաև լեզուն, որն ամենագեղեցիկներից է իր բարեհնչությամբ։ Պատահական չէ, որ գեղագիտության փիլիսոփայական ուսմունքը ստեղծվել է իտալացի Բենետտո Կրոչեի կողմից, որը 1903 թ–ին հայտնաբերեց ինտուիցիայի և արտահայտման միջև առկա կապը։ Իտալացիները համարվում են ամենահանճարեղ ազգերից մեկը. «Իտալացիները բոլոր նրանք են, ովքեր կիրթ են», ասում էր Էրազմ Ռոտտերդամցին։ Դեռ հնուց է հայտնի, որ բոլոր ճանապարհները տանում են Հռոմ։ Իսկ դա երևի այն պատճառով, որ «Կյանքը հիասքանչ է» արտահայտությունն առավելագույնս գեղեցիկ է հնչում հենց Իտալիայում և հենց իտալերեն՝ «La vita e’bella»
Հիմա ձեզ կներկայացնեմ Իտալիայի ազգային օրհներգը:

No comments:

Post a Comment