Իսահակ Նյուտոն

 

Անգլիացի ֆիզիկոս, մաթեմաթիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան Սիր Իսահակ Նյուտոնը ծնվել է 1643 թ. հունվարի 4-ին (1642 թ. դեկտեմբերի 25-ին հին տոմարով) Woolsthorpe-by-Colsterworth գյուղում (Անգլիա) և մահացել է 1727 թ. մարտի 31-ին (մարտի 20-ին հին տոմարով) Քենզինգտոն (Kensington) քաղաքում:

Նա համարվում էր փիլոսոփա, որովհետև իր ժամանակին փիլոսոփայությունը ընդգրկում էր բնական գիտությունները:
Իսահակ Նյուտոնը «Philosophiae Naturalis Principia Mathematika» (բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները) գրքի հեղինակն է, որում նա նկարագրում է գրավիտացիան ու շարժման օրենքները և հիմք է դնում դասական մեխանիկային: Նա նաև դիֆերենցիալ հաշվարկման հիմնադիրներից մեկն է:
Իր փայլուն հետազոտության համար, մանավանդ ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառում, Նյուտոնը համարվում է աշխարհի լավագույն գիտնականներից մեկը:
Նյուտոնի հայրը, մի հասարակ հողագործ, որդու ծնունդից առաջ մահացավ: Դպրոց նա այցելեց մոտակա Գրանտհեմ (Grantham) քաղաքում և 18 տարեկանում ընդունվեց Թրինիթի Վարժարան (Trinity College), որն ավարտեց 1665 թ. :
Նյուտոնի արձանը Թրինիտի Վարժարանում
1666-1675 թթ. նա զբաղվում էր գիտությամբ: 1666 թ. նա ստեղծեց գրավիտացիայի տեսությունը, 1668 թ. ներկայացրեց իր տարբեր ոսպնյակներից բաղկացած «Հայելի-հեռադիտակ»-ը, 1672-ից զբաղվեց լույսի հատկություններով և գրեց բազմաթիվ աշխատանքներ:
1675-1682 թթ. Նյուտոնը գիտական աշխատանքներ չկատարեց: Դրանից հետո նա ստեղծեց գրավիտացիայի օրենքները, բացատրեց մոլորակների էլիպսաձև շարժումը և 1687 թ. գրեց իր գլուխգործոցը «Philosophiae Naturalis Principia Mathematika»:
Նյուտոնի գերեզմանը
1727 թ. մեծ հանդիսավորությամբ, Նյուտոնին հանձնեցին հողին: Նրա գերեզմանը գտնվում է Լոնդոնի Վեստմինստեր մատուռում (Westminster Abbey):


No comments:

Post a Comment