Brazil-Բրազիլիա

Բրազիլիայի դրոշԲրազիլիայի զինանշանը 
Բրազիլիայի դիրքը 


Բրազիլիան գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Գրավում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասը։ Սահմանակից է Գվիանային, Սուրինամին, Գայանային, Վենեսուելային, Կոլումբիային, Պերուին, Բոլիվիային, Պարագվային, Արգենտինային, Ուրուգվային։ Տարածությունը 8512 հազար քառ. կմ։ Երկրի հյուսիսում Ամազոնի դաշտավայրն է, որը դեպի հյուսիս աստիճանաբար ձուլվում է Գվիանական սարահարթի հարավային մասի բլրավետ հարթավայրերին։ Երկրի մնացած տարածքի գերակշռող մասը գրավում է Բրազիլական սարահարթը (բարձրությունը մինչև 2890 մ, Բունդերյա լեռը)։ Ծայր հարավում Լապլատայի դաշտավայրն է։ Արդյունաբերությունը Բրազիլիան արդյունահանում է երկաթի և մանգանի հանքանյութեր, գունավոր մետաղներ (վոլֆրամ, պղինձ և այլն), տանտալանիոբատներ, նավթ, քարածուխ, բոքսիտներ, ինչպես նաև ցիրկոնիում, փայլար, ռադիոակտիվ միներալներ։ Զարգացած է մեքենաշինությունը (հատկապես ավտոմոբիլաշինությունը), մետաղամշակումը, քիմիական, նավթամերամշակման և տեքստիլ արդյունաբերությունը։
Բրազիլիայով հոսում է աշխարհի ամենաջրառատ գետը` Ամազոնը, որն ունի հինգհարյուրից ավելի վտակներ: Մյուս խոշոր գետերից են Պարանան, Սան Ֆրանցիսկուն, Պառնաիբան: Գետերը ջրառատ են, հարուստ` սահանքներով ու ջ րվեժներով, ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ:
Բրազիլիայի անտառները` սելվասները, շատ հարուստ են. այստեղ աճում են արմավենիներ, ֆիկուսներ, ադամաթզենիներ, հեվեա, որոնց փաթաթվում են ճկուն լիանները: Տարաշխարհիկ ծաղիկները փունջ-փունջ կախված են գետի ջրերի վրա, որտեղ վխտում են խոշոր, գունագեղ բզեզներ, ճանճեր, սարդեր ու մոծակներ: Այնքան թթվածին է գոյանում Ամազոնի անտառներում, որ դրանց կոչում են մոլորակի թոքեր Այժմ մարդը ներխուժել է անտառնրի այս թագավորությունը. հզոր մեքենաները տապալում են դարավոր ծառերը, դրանց տեղերում
Արդյունաբերությունը Բրազիլիայի արտադրական ոլորտի առաջատար ճյուղն է և աչքի է ընկնում ճյուղային բազմազանությամբ: Հանքարդյունաբերությունը հռչակված է բազմաթիվ օգտակար հանածոների արդյունաբեևությամբ: Բրազիլիան համաշխարհային շուկայում ռազմավարական հումքի` նիոբիումի, բերիլիումի, տանտալի, ցիրկոնիումի, փայլարի խոշոր մատակարար է: Զարգացած են մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, քիմիական, շինանյութերի, թազանթանյութ-թղթի, տեքստիլ և սննդի արդյունաբերությունները
Բրազիլիան աշխարհու առաջին տեղն է գրավում սուրճի և ադամաթզի, երկրորդը` սոյայի, նարնջի, երրորդը` կակաոյի արտադրությամբ: Բացառապես արտահանման համար մշակվում է սիզալը: Սպառողական նշանակության մշակաբույսերն են` եգիպտացորենը, շաքարեղեգը, մանիոկը, բրինձը, ցորենը, գարին, վարսակը:
Տնտեսության մեջ նշակալի դեր ունեն նաև անտառային հարուստ պաշարները: Ամազոնի անտառներից սըանում են կաուչուկ, բրազիլական ընկույզ, խեժանյութեր, պտուղներ, իսկ Բրազիլական սարահարթից` պարագվայական թեյ` հերբա մատե: Բրազիլիյան գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ Գրավում է մայրցամաքի արևելյան և կենտրոնական մասը։ Սահմանակից է Գվիանային, Սուրինամին, Գայանային, Վենեսուելային, Կոլումբիային, Պերուին, Բոլիվիային, Պարագվային, Արգենտինային, Ուրուգվային։ Տարածությունը 8512 հազար քառ. կմ։ Երկրի հյուսիսում Ամազոնի դաշտավայրն է, որը դեպի հյուսիս աստիճանաբար ձուլվում է Գվիանական սարահարթի հարավային մասի բլրավետ հարթավայրերին։ Երկրի մնացած տարածքի գերակշռող մասը գրավում է Բրազիլական սարահարթը (բարձրությունը մինչև 2890 մ, Բունդերյա լեռը)։ Ծայր հարավում Լապլատայի դաշտավայրն է։[1] Արդյունաբերությունը Բրազիլիան արդյունահանում է երկաթի և մանգանի հանքանյութեր, գունավոր մետաղներ (վոլֆրամ, պղինձ և այլն), տանտալանիոբատներ, նավթ, քարածուխ, բոքսիտներ, ինչպես նաև ցիրկոնիում, փայլար, ռադիոակտիվ միներալներ։ Զարգացած է մեքենաշինությունը (հատկապես ավտոմոբիլաշինությունը), մետաղամշակումը, քիմիական, նավթամերամշակման և տեքստիլ արդյունաբերությունը։
Մի քանի գիտահետազոտական կենտրոնների գիտնականներից բաղկացած խումբը Բրազիլիայի Սերադո շրջանում հայտնաբերել է մինչ այժմ գիտությանն անհայտ կենդանիների 14 նոր տեսակ: Այս մասին տեղեկացնում է շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող Conservation International (CI) ընկերությունը:
Սերադոն հանդիսանում է յուրահատուկ տիպի էկոհամակարգ, որտեղ, սավաննան միահյուսվում է անտառային խիտ բուսականության հետ: CI կենտրոնի 26 գիտնականներից և բրազիլական մի քանի համալսարանների ներկայացուցիչներից բաղկացած արշավախումբը կենդանիներին նոր տեսակները հայտնաբերել է Սերադոյի 716 հազար հա տարածք ունեցող Սերա Գերալ դը Տոկանտինիս կոչվող բնապահպանական կենտրոնի մոտակայքում: Մասնագետները մասնավորապես հայտնաբերել են 8 ձուկ, 3 սողուն, 1 երկկենցաղ, 1 կաթնասուն և 1 թռչուն: Նշենք, որ նոր հայտնաբերված կենդանիներից են` Bachia տեսակի անոտանի մողեսը, Picumnus տեսակի գաճաճ փայտփորիկը և Proceratophrys տեսակի կոտոշավոր դոդոշը:
Հիմա ձեզ կներկայացնեմ Բրազիլիայի ազգային օրհներգը:

No comments:

Post a Comment