Armenia-Հայաստան

Հայաստանի դրոշՀայաստանի զինանշանը 
Հայաստանի դիրքը


Հայաստանը (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն) պետություն է Եվրոպայի և Ասիայի սահմանագլխին` Հարավային Կովկասում։ Այն հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և Ադրբեջանին, հարավից՝ Իրանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, իսկ արևմուտքից՝ Թուրքիային:
Մինչև 1991 թիվը Հայաստանը մեկն էր Խորհրդային Միության 15 հանրապետություններից ։ Անկախություն է ձեռք բերել Խորհրդային Միության քայքայման ընթացքում՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում։ Երկու օր անց՝ սեպտեմբերի 23-ին, Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է անկախության հռչակագիրը։ ՄԱԿ-ի անդամ է 1992 թ. մարտի 22-ից:
ՀՀ Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին համապետական հանրաքվեով։ Ըստ սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Հայաստանը հնագույն պատմություն և հարուստ մշակութային ժառանգություն ունեցող երկիր է։ Մեծ Հայքի թագավորությունը 301թ. առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուՀայ առաքելական եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում` միևնույն ժամանակ երաշխավորելով կրոնական ազատությունները:



No comments:

Post a Comment