Տիգրան Պետրոսյան

Այս խաղի մասին կան բազմաթիվ լեգենդներ ու թեորիաներ, որոնց մեծամասնությունը առավելապես պայմանավորված է Հայաստանի եվ Հայ ժողովրդի հետ:Այսօր Շախմատի արվեստում Հայ վարպետները եղանակ են ստեղծում ու այդպես եղել է բոլոր ժամանակներում:Մենք միշտ կողմ ենք եղել Շախմատային մտածողությանը թեեվ նրան վերաբերվել ենք իբրեվ խաղի:
Մենք հպարտ ենք որ ունեցել ենք Տիգրան Պետրոսյանին եվ հպարտ ենք որ այսօր կան նրան արժանի հետնորդներ:Այսօր ամբողջ աշխարհը ուշի ուշով հետեվում է Արոյանի եվ նրա թիմակիցների սպորտային հաջողություններին , նշանակում է Հայաստանում Շախմատը շարունակում է ծաղկել , եվ մենք դեռ աշխարհին զարմացնելու շատ առիթներ կտանք:
Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, Թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Ա. Էբրալիձեի գլխավորությամբ: Առաջին հաջողություններն արձանագրել է Համամիութենական պատանեկան առաջնություններում: Սպորտի վարպետի նորման լրացրել է 1947 թ ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչում: Երկրի 1949 թ առաջնության եզրափակչում գրավել է 16-րդ տեղը: Մոսկվա տեղափոխվելուց հետո հիանալի արդյունքների է հասել: 1950 թ ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ 1951 և 1956 թթ մրցաշարերում մրցակցությունից դուրս էր: 1951 թ առաջնությունում ցուցադրել է խաղի գրոսմայստերական վարպետություն (2-3-րդ տեղեր) և 1952 թ միջփնջային մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել: Այդ առաջնությունում նույնպես բաժանել է 2-3-րդ տեղերը: Սկսած այդ ժամանակից` աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակից է: 1953 թ հավակնորդների մրցաշարում գրավել է 5-րդ տեղը: 1955 թ միջփնջային մրցաշարում 4-րդն էր, 1958 թ` 3-4-րդը, 1962 թ` 2-3-րդը: 1959 թ հավակնորդների մրցաշարում գրավել է 3-րդ տեղը:
Տիգրան Պետրոսյանը պահպանողական, զգույշ և վերին աստիճանի պաշտպանողական խաղաոճով շախմատիստ էր: Նրա վրա մեծ ազդեցություն է թողել Նիմցովիչի կանխարգելման գաղափարը: Նա ավելի շատ ջանքեր էր գործադրում հակառակորդի հարձակումները կանխելու համար, քան իր հարձակումները կազմակերպելու համար: Նա շատ հազվադեպ էր հարձակվում. միայն այն դեպքում էր հարձակվում, երբ զգում էր, որ գտնվում է լիովին անվտանգ դիրքում: Սովորաբար նա հաղթում էր` խաղալով հետևողականորեն, մինչև իր հակառակորդը սխալ թույլ տար: Այսպիսով, նա հաղթում էր` օգտվելով հակառակորդի սխալներից և չբացահայտելով իր թույլ կողմերը: Համբերատարությունը և պաշտպանվելու վարպետությունը Տիգրան Պետրոսյանին դարձնում էին դժվար պարտվող շախմատիստ:
Շախմատը արքայական խաղ է,այն բացառիկ խաղերից մեկը, որը սովորեցնում է ապրել:
Շախմատը կյանքի փիլիսոփայություն է.մարդիկ ովքեր կարողանում են խաղալ այս խաղը կարողանում են նաեվ ճիշտ, կազմակերպված ու խելացի ապրել:
Շատ ուրախ եմ որ Հայաստանը ճանաչվեց Շախմատի գերտերություն:

No comments:

Post a Comment