Մի քանի հիմար դեպք Բուշի պաշտոնավարման տարիներից ...

2007-ին նա զբաղեցրեց աշխարհի ամենաապուշ մարդկանց ցուցակի առաջին հորիզոնականը: (Դե իհարկե, էլ ինչ ապուշների ցուցակ առանց ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի ներկայության)
2007 թվականին Ջորջ Բուշը արժանացավ “տարվա ապուշ” տիտղոսին:
2008 թվականի ամենահիմար արտահայտություն է ճանաչվել, Ջորջ Բուշ կրտսերի ելույթից մի հատված`. “Նրանք երբեք չեն դադարում մտածել, թե ինչպես վնաս տան ԱՄՆ-ին: Մենք էլ չենք դադարում մտածել այդ մասին:”
Դիկ Չեյն “Fuck you!”
Իր հիմարություններից մեկով նաև հայտնի դարձավ ԱՄՆ Փոխնախագահ (Բուշի աշխատակազմի) Դիկ Չեյնը, երբ ԱՄՆ կոնգրեսում նոր օրենքի քննարկման ժամանակ մի կոնգրեսսմենի ուղղեց “Fuck you!” արտահայտությունը:
Բուշի ելույթներից ամենահատնի արտահայտությունները.
“Ես կարծում եմ, որ ամերիկացիները… ես հուսով եմ, որ ամերիկացինրը… հավանաբար ամերիկացիները ինձ թույլ չեն տա, որ… ես հուսով եմ, որ ամերիկացիները սիրում են ինձ:”
“Դուք ազատ եք: Ազատությունը դա հիասքանչ է: Սա հրաշալի է: Սակայն, դուք պիտի հասկանաք, որ քաոսը վերականգնելու համար մեզ ժամանակ է հարկավոր”
“Ես կարծում եմ, որ պատերազմը – վտանգավոր վայր է”
“Մենք պետք է պարզենք, որ ազատ մարդիկ մարդասպաններ չեն”
“Մենք ամենամեծահոգի երկիրն ենք աշխարհում: Մենք շատ մեծահոգի ազգ ենք: Ես հպարտ եմ, որ մենք այդքան մեծահոգի ենք: Բայց չնայած մեր մեծահոգության, մենք չպետք է գլուխ գովանք մեր մեծահոգության համար, քանի որ մենք շատ մեծահոգի ազգ են: Իմ կարծիքով դրանից լավ բան չկա աշխարհում, որ մենք մեծահոգի ենք…”
“Մենք ծանոթացանք Թերեզա Վիլսոնի հետ, որը ծնել է այդ երեխաներին և միաժամանակ համ նրանց հայրն է, համ մայրը: Բայց ավելի շատ մայրը…”
“Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի անթրաշ մարդիկ գրավեն ԱՄՆ-ը”
“Ես կարծում եմ, որ մենք բոլորս ել համաձայն ենք, որ անցյալն արդեն ապագա չի դառնալու մեզ…”
“Երբ ես խոսում եմ իմ… երբ ես խոսում եմ իմ մասին, և երբ նա է խոսում իմ մասին… մենք բոլորս խոսում ենք իմ մասին”
“Մեր նպատակն է պատերազմը և պետերազմում հաղթանակելը… այդպիսով մենք կկանխենք պատերազմը”
“Ես գիտեմ, որ միջին Ասիայում անհանգստությունները, առաջացնում են անհանգստություններ ամբողջ այդ տարածաշրջանում, և ոչ միայն այդ տարածաշրջանում…”
“Չկա ավելի մեծ խնդիր, քան մեր պետության հայրենիքի անվտանգության ապահովումը”
“Ոնց, ես չգիտեի, որ ձեզ մոտել են սևամորթներ ապրում…” – Բրազիլիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
“Ամերիկան դա պետություն է, որը սիրում է ազատություն, և սիրում է մեր երկիրը”
“Վերջին 150 տարիների ընդացքում ԱՄՆ և Չինաստանը ստեղծեցին մեր օրերի ամենահզոր դաշինքը”
“Բայց և այնպես, ես հասկացրեցի Պուտինին, որ մենք պետք է շարժվենք առաջ… որովհետեև եթե մենք “գմփցնենք” իրար աշխարհում հանգիստ կտիրի”
“Ես համբերատար մարդ եմ, և երբ ես ասում եմ, որ ես համբերատար մարդ եմ, դրանով ես ուզում եմ ասել, որ ես համբերատար մարդ եմ”
“Մենք ավելացնում ենք այդ ֆոնդը 8 անգամ. 50 միլլիոնից հասցնելով 190 միլլիոն ԱՄՆ դոլլարի”
“Ես կարծում եմ որ մարդիկ և ձկները կարող են խաղաղ համագործակցել”
“Լրագրողը, որը գիտի, որ ես աստմայով հիվանդ եմ… ինչպես կարող էր նա դա իմանալ, եթե մենք իրար անձամբ չենք ճանաչում”

No comments:

Post a Comment