GooglePlus-ի աննախադեպ հաջողությունը՝ 20 միլիոն օգտատերեր 3 շաբաթում


Ամերիկյան Google+ սոցիալական ցանցի օգտատերերի քանակը 3 շաբաթում հասել է 20մլն–ի՝ կայքի հրապարակային փորձարկման պահից ի վեր։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով comScore հետազոտական ընկերության տեղեկությունը։
«Ես երբեք ականատես չեմ եղել այդօրինակ կտրուկ աճի»,– comScore–ի ներկայացուցիչ Էնդրյու Լիփսմանի խոսքերը մեջբերում է WSJ–ն։

Ըստ նրա՝ միակ կայքը, որը կարճ ժամանակում այդքան մեծ քանակությամբ օգտատեր է ներգրավել, 2009–ին եղել է Twitter–ը , բայց ծառայությանը դրա համար մի քանի ամիս է պահանջվել։
comScore–ի տվյալներով՝ Google+ սոցիալական կայքի օգտատերերի մեծ մասը ԱՄՆ–ից է՝ 5,31 մլն։ Երկրորդ ու երրորդ տեղերում են Հնդկաստանն ու Մեծ Բրիտանիան՝ 2,85 և 0,87 մլն օգտատեր։

No comments:

Post a Comment