Գրքերի մասին...

Աշխարհի ամենա ամենա գրքերը



Հայաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիների երևի 90 տոկոսի տանը կգտնեք  Մուգ շականակագույն Հանրագիտարանը /Էնցիկլոպեդիա/: Դրանք բավական մեծ են ու հաստ, բայց հավատացեք դրանցից ավելի հաստ մեծ ու ծանր գրքեր կան և հակառակը: Հիմա հենց ամենա-ամենա գրքերի մասին:
  • Աշխարհի ամենամեծ գիրքը գտնվում է Ամստերդամի թանգարաններից մեկում: Այն կոչվում է ”Ծովային օրենքների հավաքածու”: Նրա երկարությունը 1 մետր 70 սանտիմետր է, լայնությունը` 4 մետր, իսկ, հաստությունը`  1մետր 52 սանտիմետր:
  • Աշխարհի ամենաթանկ գիրքը Ժոզեֆ ֆորեի  “Ապոկալիպսիսն է”: Այն արժե100 միլիոն: Գիրքը  այժմ գտնվում է Ֆրանսիայի ժամանակակից արվեստի թանգարանում:  Գրքի քաշը` 120 կիլոգրամ է:
  • Աշխարհի ամենածանր գիրքը, գտնվում է Լոնդոնում: Նրա քաշժը 320 կիլոգրամ է: Իսկ ամենափոքր ու թեթև գրքերը` 12 հատ են: Սրանք տեղավորվում են թեյի գդալի մեջ: Այդ թվում են Ղուրանը, 12 հազար բառերով անգլերենի բառարանը, Գալիլեյի բանաստեղծությունների հավաքածուն, Նոր կտակարանը, ռոբերտ Բերնսի ստեղծագործությունների հավաքածուն, ֆրանսիական և անգլիական տեղեկատուներ, Մովսեսի օրեքները, հնդակական Գիտա գիրքը, Իռլանդական և շոտլանդական երգերի ժողովածուն, Ֆրանսիայի սահմանադրությունը,ինչպես նաև Լինկոլնի ելույթներից մեկը:

No comments:

Post a Comment