Գույներ եւ դրանց նշանակությունը…

Ինձ  թվում  է  յուրաքանչյուրս  էլ  լսել ենք  այս  արտահայտությունները <<  նա  կյանքին  վարդագույն ակնոցներով է նայում >> կամ էլ  << նա  ամեն  օր  սևի մեջ է >> … Իսկ  ինչ  եք  կարծում մարդու տրամադրությունը  կապ ունի նրա հագուստի  այն գույների հետ , որը կրում  է : Այո  , կապ ունի :  Գույները  և  տրամադրությունը  ինչ – որ  կերպ  կապված  են :  Բազմաթիվ  գիտնականներ  իրենց ուսումնասիրությունների  շնորհիվ ապացուցել  են  որ  գույնը  ազդում  է  տրամադրության  , զգացմունքների  և մտքերի վրա : Ամեն  գույն  մարդու  ուղեղի  վրա  տարբեր ռեակցիա է  առաջացնում :


Հիմա  տեսնենք թե  յուրաքանչյուր  գույն  իրենից  ինչ  է ներկայացնում :
  • Դեղին գույնը  շատ վառ գույն  է : Այն  համարվում  է  թանկարժեք գույն : Քանի  որ  ոսկին ինքնին  դեղին է : Չմոռանանք  նաև ասել  որ արևը , որը մեզ ջերմացնում  է նույնպես ունի  դեղին երանգավորում , հենց դրա համար էլ այն համարվում է շատ վառ գույն :
  • Կարմիրը  խորհրդանշական  է : Կարմիր գույնը նաև նշանակում է
стоп  , ճանապարհ  չկա : Եվ  վերջապես կարմիր  գույնը իրենից                  ներկայացնում է  կրակի գույնը : Այդ պարզ պատճառով  էլ  հրշեջ                 մեքենաները ներկված  են  կարմիր :
  • Ասում  են  որ  կապույտ  գույնը  մեր կյանքի  աղբյուրն  է : Քանի  որ  երկինքը  կապույտ  է , կան  կապույտ ծովեր : Եվ վերջապես  չէ որ  այդ ծովերի  մեջ  ջուր  է , որի  շնորհիվ էլ  երկրի  վրա  ապրում  են – բույսերը  , կենդանիները և  մենք :
  • Կանաչը  դա  հույսի  գույնն  է : Յուրաքանչյուր  գարուն  մենք  տեսնում  ենք  մեզ շրջապատող  գեղեցիկ  բնություն , որը ունի կանաչ  երանգավորում : Գարնանը  սկսում ենք  նոր կյանքով ապրել , և  ուրախ լինել :
  • Սպիտակը խորհրդանշում է մաքրություն ,  անմեղություն ու պատիվ. Նորածին  երեխաներին  միշտ  հագցնում  են սպիտակ : Սպիտակը  ավելի է  գեղեցկացնում այդ փոքրիկ  ու անմեղ էակներին :
  • Սև գույնը  պատմում  է  դաժանության  , նենգության , լրջության մասին : Այն  նաև  խորհրդանշում  է  տխրությունը : Դրա  համար երբ  մարդիք  կորցնում  են իրենց  համար թանկ  մարդու կրում  են  սև գույն :

No comments:

Post a Comment