Օրիգինալ դրոշներ...

Ուրուգվայ

Օրիգինալ դրոշներ2,,,
Ուրուգվայի դրոշն շատ նման է Արգենտինայի դրոշին : 9 շերտերը (4կապույտ , 5 սպիտակ) խորհրդանշում են Ուրուգվայի սկզբնական մարզերը (սկզբում այն բաժանված է եղել 9 մարզերի): Արևը խորհրդանշում է ազատություն:

Արգենտինա
Դրոշի կապույտ գույնը խորհրդանշում է Լա Պլատա գետը , սպիկատը` արծաթ (Արգենտինա բառը առաջացել է լատիներեն argentum` արծաթ, բառից) : Դրոշի վրա գտնվում է նաև Արգենտինայի խորհրդանիշ հանդիսացող Ծովային արևը : Արգենտինայի դրոշն մեկնաբանող այլ տարբերակներ էլ կան …
Ճապոնիա

Օրիգինալ դրոշներ2,,,
Սպիտակ գույնը խորհրդանշում է մաքրություն և ամբողջականություն: Կարմիր շրջանը ջերմության , պայծառության խորհրդանիշն է :
Հարավային Կորեա

Օրիգինալ դրոշներ2,,,
Դրոշի կենտրոնում կարմիր-կապույտ <<շրջանն>> ին -յանի խորհրդանիշն է : Երևի ձախ անկյունից ժամսլաքի ուղղությամբ կնշեմ , թե ինչ են նշանակում 3 շերտերը
Երկինք, հարավ, ամառ
Լուսին, արևմուտք. աշուն և ջուր
Հող, հյուսիս, ձմեռ
Արև, արևելք, գարուն և կրակ
Բանգլադեշ
Կանաչն Բանգլադեշի   բնության է , իսկ կարմիր շրջանն անկախության արևն :
Մարոկկո
Կարմիրը Մեքքայի աստվածների խորհրդանիշն է, իսկ կանաչ ոչ սովորական աստղը կյանքի և առողջության սիմվոլն է :
Լիբիա

Օրիգինալ դրոշներ2,,,
Դրոշն  չունի ոչ մի դետալ , այն պարզապես ամբողջությամբ կանաչ է , որ իսլամի խորհրդանիշն է (իսլամը Լիբիայի կրոնն է), ինչպես նաև Մուհամադ Քադաֆիի Կանաչ հեղափոխության:
Էկվադոր

Դրոշի դեղին գույնն արևի , հողի պտղատվության , բնական ռեսուրսների խորհրդանիշն է , կապույտը ` երկնքի , գետերի  և Խաղաղ օվկիանոսի : Կարմիրը հայրենասերների թափված արյունն է հանուն ազատության: Դրոշի վրա պատկերված է նաև երկրի զինանշանն:
Կոմումբիա
Դեղին. երկրի հարստության , ցորենի հացի , ոսկու(որ երկրին տալիս է իշխանություն) և արևի (որը կյանքի սիմվոլն է) խորհրդանիշն է: Կապույտը` երկրի ջրային հարստության (ծով , գետեր , լիճեր)  և ջինջ երկինքը, իսկ կարմիրը ` անկախության պայքարում թափված արյուն:
Հայաստան

Կարմիր-անկախության պայքարում թափված արյուն
Կապույտ-խաղաղություն , երկինք
Նարնջագույն- ժողովրդի ստեղծագործական տաղանդ , աշխատասիրություն:

No comments:

Post a Comment