Հոգեբանները խորհուրդ են տալիս նշել Ինքնաբուխ բարության օրը


Այսօր աշխարհը տոնում է Ինքնաբուխ բարության միջազգային օրը: Ոչ պաշտոնական տոնը, բարեգործական ընկերությունների կամավորների խոսքով, պետք է նշել բարի գործերով: ԱՊՀ –ի  երկրներում այն  տարածված չէ: Սակայն հենց այդ օրն են շատ հասարակական կազմակերպություններ ընտրում բարեգործական միջոցառումներ կազմակերպելու համար:

Հոգեբանների կարծիքով, բարության դրսևորումը լավագույն միջոցն է տրամադրություն բարձրացնելու համար: Գերմանիայի մասնագետներն ասում են, որ “երախտագիտական թերապիան” երջանկության գաղտնիքն է:

No comments:

Post a Comment