«Կարմիր խաչ»-ը մեղադրվում է ժամկետանց սնունդ մատակարարելու մեջ


Սոմալիի իսլամական «Շաբաբ»  խմբավորումը  մեղադրել է միջազգային  «Կարմիր խաչ»-ին  տեղի բնակչությանը ժամկետանց սնունդ  տրամադրելու մեջ:
Գրոհայինները հաստատում են, որ կազմակերպության պահեստներում ամբարած սննդի 70%-ն օգտագործման համար պիտանի չէ:
Այդ պատճառով  խմբավորումը պատրաստվում է ակտիվորեն խոչընդոտել է «Կարմիր խաչ»-ի գործունեությունն այն տարածաշրջաններում, որոնք գտնվում են կազմակերպության հսկողության տակ:
Իր հերթին Ժնևի «Կարմիր խաչի» ներկայացուցիչները հայտարարել են, որ  Սոմալիում իրենց գործունեությունն արգելող հայտարարություն չի եղել:

No comments:

Post a Comment