Դժվար արտաբերվող ազգանունները խոչընդոտ են հաջողության ճանապարհին


Մելբուռնի համալսարանի հոգեբան,  դոկտոր Սայմոն Լեհամը համոզված է, որ ազգանունը մարդու հաջողության գրավականն է կյանքում:
Հոգեբանի կարծիքով, հաջողությունը  այս կամ այն ազգանվան արտաբերման մեջ է:  Ինչպես արտաբերվում է ազգանունը, այնպես էլ օտար մարդիկ ընկալում են տվյալ անձնավորությանը: Հեշտ արտաբերվող ազգանուններ ունեցողները հեշտ էլ  առաջ են գնում:
Նրանց հանդեպ լավ են տրամադրվում դպրոցի ուսուցիչները: Էկզոտիկ ազգանունները, եթե հեշտ արաբերվող են, կրկին  այդ շարքն են դասվում:
Բարդ անուն-ազգանուններով մարդկանց կյանքի ուղին փշապատ է: Նրանց կյանքում դրականը շատ քիչ է: Ազգանունը պետք է բարեհունչ լինի, որպեսզի լեզուն չսայթաքի այն արտաբերելիս:

No comments:

Post a Comment