Բրյուսելյան «Միզող տղայի» շիթն անջատել են


Հանրահայտ բրյուսելյան «Միզող տղան» շատրվանն անջատել են ցրտերի պատճառով: Սպասվում է, որ Բրյուսելում օդի ջերմաստիճանը կիջնի մինչև -10 աստիճան:  Դա զգալիորեն տարբերվում է փետրվար ամսին հատուկ ջերմաստիճանից:
Դրա համար էլ քաղաքի իշխանությունները որոշել են ժամանակավորապես անջատել շատրվանի ջրամատակարարումը` վախենալով, որ սառչող ջուրը կվնասի դրա ներքին մեխանիզմները:
Զբոսաշրջության բյուրոյից հայտնում են, որ ամեն ինչ կախված է եղանակային պայմաններից:  Եթե ջերմաստիճանը բարձրանա, ապա շատրվանը կրկին  կգործի: Հանրահայտ շատավանը, որը 60-սանտիմետրանոց տղայի ֆիգուր է, տեղադրված է Բրյուսելի պատմական կենտրոնում`  երկու նեղ փողոցների հատման տեղում:

No comments:

Post a Comment