2050-ին աշխարհում այլևս ձուկ չի լինի


Բնության պաշտպանության միջազգային միության նախագահ Աշոկ Հոսլան կարծում է, որ 2050-ին ձկնորսությունը կդադարի գոյությունը, քանի որ այդ ժամանակ ձկան պաշարները լրիվ կսպառվեն:

«2050-ին ձկան պաշարները կսպառվեն, այլևս բռնելու բան չի լինի: Այդ ժամանակ ողջ բնագավառի  վերջը կգա»-, հայտարարել է Հոսլան:
Հոսլան նման եզրակացության է հանգել` դիտարկելով  ՄԱԿ-ի արդյունաբերական ու գյուղատնտեսական կազմակերպությունների տվյալները: Կազմակերպության տվյալներով, այդ ճյուղի գագաթնակետը համընկել է ХХ դարի սկզբին, կարճատև կայուն վիճակից հետո  որսի ծավալները նվազել են 15%-ով: 1950-1975 թթ.  սկսած կրճատումը արագացված տեմպերով է ընթանում:

No comments:

Post a Comment