Սև ծովը սառել է


Սև ծովը սառել է:Ամբողջությամբ սառույցի շերտով պատվելուն  խանգարում են ալիքները: Այս կողմերին ոչ հատուկ ցրտերից բացի նաև առատ ձյուն է տեղում:
Սև ծովի ափին`  Օդեսայի ծոցում, ջուրը սառչում է :
Ափերի մոտ սառույցի կտրոներ են լողում, իսկ ցամաքից 100 մետր հեռավորության վրա ոչ մեծ սառցաբլուրներ են գոյացել:
Սոչիում, ցրտերից  ու առատ ձյունից բացի, ճանապարհների  վիճակն է   վատթարացել: Տեղի օդանավակայանն ընդհատումներով է աշխատում: Մոտ 10 հազար մարդ հոսանքազրկվել է:

No comments:

Post a Comment