Ջեք փոթի հաղթողը 30 տարի շարունակ համառորեն նույն թվերն է ընտրել



Խորվաթական Դուբրովնիկում տղամարդը 13,4 մլն կուն է շահել (մոտ 2,3 մլն դոլար): Նա 30 տարի շարունակ ամեն շաբաթ գնել է վիճակախաղի տոմս ու համառորեն նշել միևնույն թվերը:
Տղամարդը միշտ նշել է 2, 4, 7, 13, 17, 27, 36  թվերը 7-ից 39-ի տիրույթում: Փետրվարի 11-ին նա կրկին գնել է 20 կունի տոմս (մոտ 3,5 դոլար) և, վերջապես, իր «մոգական»  թվերով շահել:

«Շատերն են ինձ փորձել տարհամոզել, ասել, որ արածս անհեթեթություն է,  իսկ իմ համակարգը` անիմաստ, սակայն ես ինքս ինձ ու իմ ընտրած թվերին  հավատարիմ էի: Շահումիս մի մասը կծախսեմ  այն հարազատներիս վրա, որոնք դժվարին պայմաններում են»,-ասել է հաջողակը:
Մի հարց այդպես էլ անպատասխան է մնացել` որքան է  նա ծախսել  բաղձալի գումարին  հասնելու համար:

No comments:

Post a Comment