Օբամայի տատիկի հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել

 


ԱՄՆ ներկայիս նախագահի տատիկը` Սարա Օբաման, իր սեփական ավտոմեքենայով հանգստյան օրերին  տուն  վերադառնալիս, վարորդի մեքենայի կառավարումը կորցնելու պատճառով փոսն է ընկել: 87-ամյա կինը իր  ուղեկիցների հետ հայտնվել է հիվանդանոցում, հաղորդում է ABC News-ը:

Ճանապարհից դուրս գալով, ավտոմեքենան, որում գտնվում էր Օբամայի տատիկը, լուրջ վնասվածքներ է ստացել; Սարա Օբաման ասում  է ինքը  երջանիկ է, որ շապիկով է ծնվել: Տիկինը, նրա երկու  թիկնապահները և վարորդը փաստացի միայն մի թեթև վախեցել էին:

Անցյալ շաբաթ ընկնելով քենիական Կիսումու քաղաքի հիվանդանոցը, Սառա Օբաման և նրա ուղեկիցները հաջորդ օրը դուրս են գրվել հիվանդանոցից:  Հիվանդանոցի աշխատակիցները հայտնել են , որ տիկինը իրենց մոտ հայտնվել է վախեցած և բազմաթիվ կապտուկներով: Սակայն դրանք կյանքին վտանգ չեն սպառվում:

Դուրս գալով հիվանդանոցից Սառա Օբաման շտապել է իր ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի  ազգականներին հավատացնել, որ իր կյանքին ոչինչ չի սպառնում:

No comments:

Post a Comment