Բացահայտվել են Լոնդոնի քաղաքապետին սպանել ցանկացողները

 



Բրիտանական մայրաքաղաքում ապրող չորս մահմեդական ծայրահեղականներ  խոստովանել են, որ ծննդյան տոներից առաջ պատրաստվում էին պայթեցնել Լոնդոնի ֆոնդային բորսան, ԱՄՆ դեսպանատունը և քաղաքապետ Բորիս Ջոնսոնի տունը:
Հանցագործների դատավճիռը կկայացվի հաջորդ շաբաթ, հաղորդում է  The Telegraph-ը:
Իսլամիստները խոստովանել են , որ իրենց թիրախների  ցուցակում եղել է նաև բրիտանական խորհրդարանի  շենքը:   Ծննդյան տոներից առաջ ահաբեկիչները նախատեսել  էին ռումբեր ուղղարկել մի քանի հասցեներով, բայց հատուկ ծառայությունները նրանց ժամանակին կալանավորել էին: Իշխանությունները տներում խուզարկություններ էին կատարել և հայտնաբերել էին  շենքերի ցուցակ, որոնք «Ալ-Քայիդայի» կողմնակիցները ցանկացել էին  պայթեցնել, բայց բարեբախտաբար չէին հասցրել:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչների ասելով`  Լոնդոնում գործող ահաբեկչական խումբը բաղկացած էր մոտ 10 անդամից: Հանցագործները ձերբակալվել են 2011թ. նոյեմբերին: Այժմ  նրանց գործի հետաքննությունը ավարտված է: Լոնդոնի դատարանը ահաբեկիչնեի պատիժը կսահմանի հաջորդ շաբաթ: Իշխանությունները բացառում են , որ խմբավորման մի քանի անդամներ կարող են լինել ազատության մեջ:

No comments:

Post a Comment