Աշխարհի ամենաթանկ շրջագայությունը


Ամենաշքեղ ծովային ուղևորությունը ողջ աշխարհով  կտևի 124 օր: Նախատեսում է այցելություն 28 երկիր` ներառյալ` ֆրանսիական Պոլինեզիա, Նոր Զելանդիա, Մալազիա, Մալդիվյան կղզիներ ու Մավրիկիա:

«Six Star Cruises»  ընկերությունն առաջարկում է  ուշագրավ ծովային զբոսանք  շատ ապահովված մարդկանց համար, քանի որ նման ուղևորության արժեքը 2 անձի համար կազմում է  կես մլն ԱՄՆ դոլար: Ուղևորության արժեքը ներառում է լավագույն հյուրանոցներում տեղավորում, սննդում ամենաթանկ ու որակյալ մթերքների կիրառում:
Լրագրողներին հաջողվել է պարզել, որ ամենաթանկ շրջագայությունը մեծ պահանջարկ ունի:

No comments:

Post a Comment