Բոմժերին առաջարկվել է ցրտից պաշտպանվել բանտերում


Եվրոպական տասնյակ երկրներ շտապ միջոցներ են ձեռնարկում   անսովոր ցրտերից պաշտպանվելու համար. արդեն 163 մարդ է զոհվել վերջին մի քանի շաբաթում: Ամենաշատը տուժել են Ուկրաինան, Բելառուսը, Լեհաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան:
Սառնամանիքի զոհ են դառնում առաջին հերթին  մեծ քաղաքների անօթևանները, հեռավոր գյուղերի բնակիչները, որոնք արատքին աշխարհից լրիվ կտրվում են:
Բոմժերի փրկության հարցով լրջորեն զբաղվում է Գերմանիայի ոստիկանությունը: Քաղաքներում   տաք բանտախցերում քնելու առաջարկություններով հայտարարություններ են կախվել:
Բելգիայում Կարմիր խաչի աշխատակիցները ամեն օր քաղաքային այց են կատարում Բրյուսել, տուժածներ ու ցրտահարվածներ  որոնելու համար: Քաղաքապետարանի աջակցությամբ ստեղծվել են կացարաններ , որ կարող են 5000 մարդ տեղավորել:
Ուկրաինայում, որտեղ ավելի քան 100 մարդ է արդեն զոհվել, 2000 շարժական տաքացուցիչներ են տեղադրվել  կարիքավորների համար, անօթևաններին ապահովել  են  տաք սնունդով:
Իսկ ուժեղ ցրտերից ուրախացողների թվում են  Նիդեռլանդների իշխանությունները, որոնք արգելել են   Ամստերդամում որոշ ջրանցքներով նավերի տեղաշարժը, հուսալով, որ ջրային ուղիները կսառչեն և վերջապես  երկրում չմշկավազքի մրցույթ կանցկացվի: Սպորտային «Տուր 11 քաղաքներով» միջոցառումը 1909-ին է ստեղծվել ու մինչ օրս ընդամենը 15 անգամ  է անցկացվել:

No comments:

Post a Comment