Բեթհովենի ԴՆԹ-ից գիտնականները երաժշտություն են ստեղծել


Կիրառելով նորագույն տեխնոլոգիաները`  շոտլանդացի կոմպոզիտոր Ստյուարտ Միտչելը մեծ մաեստրոյի ԴՆԹ-ից 22 ամինաթթու «զգեստավորել»  է նոտաներով: Փաստորեն , մեծ կոմպոզիտորը իր մահից 200 տարի անց կրկին  մասնակցել է երաժշտություն ստեղծելուն:
Միտչելը վաղուց է ուսումնասիրում կիմատիկան` օպտիկայի ալիքային բնագավառը, երբ երաժշտական ալիքներն անցնելով ջրի կամ էլ ավազաշերտի միջով`  որոշակի ձևեր են ստանում:
Նրա հիմնական գաղափարը Բեթհովենի ԴՆԹ-ի վերծանումն էր ու ամինաթթուները նոտաների վերածելը: Գիտնականների թիմը վերլուծել է այն ու գեների ցուցակը կիրառել երաժշտություն գրելու համար:
«Սարսափելի է պատկերացնելը, որ մենք կարող էինք կորցնել Բեթհովենի մազափունջը, որը սերնդից սերունդ է փոխանցվել: Բեթհովենի այդ մասունքի տերը կարողացել է այն փրկել Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում գտնվելու ժամանակ ու հաջողությամբ դուրս բերել այնտեղից»:
Բեթհովենի ԴՆԹ-ի  յուրաքանչյուր  22 ամինաթթուներից մեկին մի նոտա է վերագրվել, որն ուղիղ կապված է ամինաթթուների ռեզոնանսային հաճախականության հետ: Այդ հաճախականությունների հիման վրա  էլ Միտչելը դաշնամուրի ու ալտի համար երաժշտություն է գրել:
«Մենք անհամբերությամբ էինք  սպասում արդյունքին: Այն գրեթե ողբերգական է ու սրտացավությամբ լեցուն»,-ասել է Ստյուարտ Միտչելը:

No comments:

Post a Comment