Հին Օլիմպիայի հնագիտական թանգարանից գողացել են 65 անգին նմուշ

 



Այսօր առավոտյան  թալանվել է Հին Օլիմպիայի  հնագիտական թանգարանը: Գողացվել է ամենաքիչը 65 անգին արտեֆակտ (հնագիտական արժեք ունեցող  ձեռագործ աշխատանքներ): Ոստիկանության տվյալների համաձայն առավոտյան երկու դիմակավոր Հին հնագիտական թանգարանի մուտքի մոտ, որը գտնվում է քաղաքպետարանի մոտակայքում և Հին Օլիմպիայի հնագիտական հրապարակից դուրս,  սպասում էին պահակ կնոջը:

Երբ կինը անջատել է  ազդանշանային համակարգը, կողոպտիչները զենքի սպառնալիքի տակ նրա հետ ներս են  մտել : Այնտեղ նրանք կնոջը կապել են աթոռից, բերանը կապել, կոտրել թանգարանի ցուցափեղկերը և վերցրել անտիկ շրջանի արվեստի գործեր:
Դրանից հետո մշակույթի և տուրիզմի նախարար Պավլոս Գերուլանոսը վարչապետին հրաժարականի դիմումն է ներկայացրել և անմիջապես  իր գերատեսչության աշխատակիցների հետ  մեկնել է Հին Օլիմպիա, հաղորդում է   ИТАР-ТАСС-ը:

No comments:

Post a Comment