Առանց ընտանի կենդանիների աշխարհին սպառնում է ապոկալիպսիս

 



Պատկերացրեք  այնպիսի իրավիճակ , որ առավոտյան արթնանում եք և հայտնաբերում ,որ երկրագնդի վրա  ընտանի կենդանիներն  անհետացել են:  Ինչպես դա կանդրադառնա  Երկրի  և մեր ամենօրյա կյանքի վրա:  Բացի այն, որ կրծողներն և այլ վնասատուներն  այլևս հանգիստ չեն տա, մարդկությանը ավելի ծանր հետևանքներ են սպասվում, հաղորդում  է    Daily Mail-ը:

Ամերիկյան անասնաբույժ Ալան Բեկը կարծում  է, որ մոլորակի վրա կատուների բացակայությունը կարող է առաջացնել վտանգավոր համաճարակների  բռնկում, քանի որ կրծողների և վարակ տարածող միջատների թիվը կտրուկ կաճի: Բացի այդ, տաք կլիմայական  գոտիներում  գտնվող մեծ քաղաքները  կսկսեն տառապել  մանր սողունների հարձակումներից:
Բացի այդ, եթե կատուները վերանան երկրի երեսից , ապա մարդկությունը կսկսի քանդվել ոչ միայն դրսից այլև ներսից: Հին ժամանակներից հայտնի է, որ փափուկ չորքոտանիները եզակի են մարդուն զգալու և կարեկցելու հարցում: Շատ միայնակ ծերերի համար իրենց պոչավոր բարեկամները միակ զրուցակիցներն են: Եթե նրանք չլինեն, ապա Ալան Բեկը կանխատեսում է դեպրեսիայի լուրջ բռնկում  և ինքնասպանություններ մոլորակի վրա :
Կատուների անհետացումը միայն մտացածին հիպոթեզ չէ, այդպիսի դեպքեր պատմությանը հայտնի են: Այսպիսով 1979թ. Նոր Զելանդիայի կղզիներից մեկում  բոլոր կատուները սատկեցին, որի արդյունքում  երկու տարում մկների թիվը չորս անգամ աճեց:  Կրծողների բազմանալը, որոնք սնվում են ճայերի ձվերով, բերեց նրան , որ կղզում կատուներից հետո պրակտիկորեն անհետացան լողացող  թռչունները և այլ փետրավորներ:
Այժմ  մոլորակի վրա գրանցված է 220միլիոն ընտանի կենդանի: Եթե դրանց քանակը կտրուկ նվազի, ապա բադերն ու կարապները կարող են հայտնվել մահվան եզրին, կարծում  է ամերիկյան անասնաբույժը:

No comments:

Post a Comment