Նիդերլանդների արքայազնի վրա ձնակույտ է թափվել

 



Արքայազն Յոհան Ֆրիսոն` թագուհի Բեատրիկս և Կլաուս ֆոն Ամսբերգի երկրորդ որդին Ավստրիայում, ուր թագավորական ընտանիքը թագուհի Բեատրիկսի գլխավորությամբ հանգստանում է,  մնացել էր ձնակույտի տակ: Արքայազնը մինչև փրկարարների հայտնաբերումը 15 րոպե մնացել էր ձյան տակ:

Երիտասարդին տարել են Ինսբրուկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:  Բժիշկները արքայազնի վիճակը գնահատում են կայուն, սակայն կյանքի համար վտանգ դեռ կա, ասվում է կառավարական Տեղեկատվական ծառայության պաշտոնական հաղորդման մեջ:
Ինչպես հաղորդել է Լեխ քաղաքի քաղաքագլուխը, փրկարարները արքայազնին  շատ արագ են  հայտնաբերել և ուղղաթիռով հասցրել հիվանդանոց: Ամեն ինչ կատարվել է այսպես կոչված ազատ սահելու գոտում` հիմնական արահետներից դուրս: Նիդերլանդների թագուհին ձնակույտի թափվելուց չի տուժել:

No comments:

Post a Comment