Եգիպտական մարզադաշտում զանգվածային սպանություններից հետո 47 մարդ են ձերբակալել

 



Եգիպտական Պորտ-Սաիդ քաղաքի մարզադաշտում բռնկված անկարգությունների պատճառով 47 մարդ է ձերբակալվել: Ինչպես հաղորդում է  Reuters-ը, այդ մասին  եգիպտական պետական հեռուստատեսությամբ հայտնել է երկրի արտաքին գործերի նախարարը: Նա ասել է, որ սադրիչների  փնտրտուքը  շարունակվում է:

Եգիպտոսի ղեկավարությունը որոշել է ստեղծել հատուկ հանձնաժողով`  հետաքննելու  զանգվածային  ծեծկռտուքի հետևանքով  73 մարդու մահվան պատճառները:
Agence France-Presse-ը  իր հերթին հաղորդում է, Պորտ-Սաիդ են մտցվել բանակի ստորաբաժանումները:
РИА Новости-ն, հղում կատարելով արաբախոս համացանցային    Youm7-ին, հաղորդում է, որ Եգիպտոսի Բարձրագույն ռազմական խորհուրդը որոշել է Պորտ-Սաիդի նահանգապետին և անվտանգության վարչության պետին ազատել աշխատանքից: Պաշտոնապես այս տեղեկությունը չի հաստատվել:
Պորտ-Սաիդ քաղաքի մարզադաշտի զանգվածային ծեծկռտուքը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան, փետրվարի 1 -ին, տեղական “Ալ-Մասրի” ակումբի և Կահիրեի “Ալ-Ահլի ”խաղից հետո:
Տեղական թիմը հաղթել էր 3:1 հաշվով, երբ հանկարծակի հանդիսատեսները նետվել են դաշտ  և հարձակվել “Ալ-Ահլիի” ֆուտբոլիստների վրա: Մարզադաշտի պահապան իրավապահները փորձել են ֆուտբոլիստներին հանել դաշտից, բայց նրանց հասցրել են ծեծել:
Զանգվածային ծեծկռտուքի ժամանակ, պաշտոնական տվյալներով, զոհվել է 73 մարդ:  Հազարից ավելին ստացել են վնասվածքներ և ուղեղի ցնցում:

No comments:

Post a Comment