«Կոտրված սրտի համախտանիշը» կարող է սպանել մարդուն


Բրիտանացի գիտնականները Սբ.  Վալենտինի նախօրեին ապացուցել են, որ սիրտը կարող է կտոր-կտոր լինել սիրուց, վախից  ու վշտից:
«Անհաղթահարելի վախը, հոգեկան սուր ցավը կամ էլ հակառակը` ուրախությունը  կարող են հանգեցնել սրտային անբավարարության»,- ասել է սրտավիրաբույժ Ալեքսանդր Լիոնը:

Նրա բացահայտումը ստացել է «կոտրված սրտի համախտանիշ»  անվանումը: Միշտ էլ համարվել է, որ ադրենալինը սրտին ստիպում է արագ աշխատել: Սակայն բժիշկը բացահայտել է, որ որոշ դեպքերում ադրենալինը թուլություն է առաջացնում ու կաթվածահար անում «գլխավոր պոմպի» աշխատանքը, ինչն անխուսափելի մահվան է հանգեցնում: Բժիշկն ասում է, որ այս ախտանիշի հետևանքով մահացությունների թիվն ավելի շատ է , քան ցույց է տալիս պաշտոնական  վիճակագրությունը, քանի որ  համախտանիշը կարող է ընդունվել սովորական սրտային նոպայի կամ էլ սրտի իշեմիկ հիվանդութան տեղ:

No comments:

Post a Comment