Սոխն իսկական ոսկի է



Ճապոնացի գիտնականներն ապացուցեցին, որ սովորական սոխը կարող է մարդու օրգանիզմում դանդաղեցնել ծերացման պրոցեսը: Նրանք մի շարք հետազոտություններ են կատարել, որոնց արդյունքում բացահայտել են  գլուխ սոխի նոր  օգտակար հատկությունները : Ակտիվ ծծմբային միացությունները, հայտնվելով արյան մեջ, բարերար ազդեցություն են ունենում կարևորագույն գոտիների վրա:
Այդ միացությունների ազդեցությամբ զգացմունքների ու հիշողության համար  պատասախանատու ուղեղի շատ  բջիջներ երիտասարդանում են:
Մարդկությունը վաղուց գիտեր, որ սովորական գլուխ սոխը ոչ միայն  ուտեստներին նուրբ համ է տալիս, այլև բարերար է ազդում իմունիտետի վրա,  հետևաբար, օգնում է պայքարել  մրսածության հիվանդությունների դեմ: Իսկ սոխի օգտակար հատկությունները  70%-ով պահպանվում են նույնիսկ ջերմամշակման ժամանակ:

No comments:

Post a Comment