Ուդմուրտիայի կենդանաբանական այգում կապիկները սովորել են հատակը լվանալ



Ուդմուրտիայի կենդանաբանական այգում  կապիկները սովորել են հատակ ու  պատուհան լվանալ, աղբը դուրս տանել:
Մարդիկ միանգամից չեն նկատել, որ կապիկները սկսել են հատակի փայտն ու ջնջոցները գաղտնի տանել:

Սկզբում Յաշա անունով շիմպանզեն լվացել է հատակը, ապա մաքրել պատերն ու պատուհանները` նախապես թքելով ապակու վրա: Շուտով նրան է միացել Ջեսիկան: Ի վերջո, զույգն աշխատանքի բաժանում է կատարել, Յաշան հաստատվել է գազանանոցի վանդակի առաջին հարկում, իսկ Ջեսիկան` երկրորդ:
Նրանց հարևանները`  կապիկների տարբեր ընտանիքների ներկայացուցիչներ,   նույնպես օգտագործում են դույլեր, փայտեր ու ջնջոցներ, սակայն հիմնականում դրանցով խաղում են և իրար վրա նետում: Կենդանաբանական այգու տնօրենն ասում է, որ մանգոբեյները (կապկատեսակ) հաջողությամբ նմանակում են հավքարարի աշխատանքը:
Կենդանաբանական այգու աշխատակիցները կատակում են, թե աշխատողներին դեռևս կրճատում չի սպառնում, քանի որ կապիկները որակով աշխատանք չեն կատարում:

No comments:

Post a Comment