Լավ նորություններ լավատեսների համար



Եթե դուք ընկերների`  ինչպես է ձեր ինքնազգացողությունը հարցին պատասխանեք` գերազանց, ապա էականորեն  կմեծացնեք երկարակեցության բոլոր հնարավորությունները, քանի որ դրական մտածելակերպը նպաստում է դրան:

Ցյուրիխի մասնագետները հայտարարել են, որ այն   մարդիկ, որոնք հաճախ են կրկնում, թե գերազանց են զգում, ավելի քիչ են ենթակա վաղաժամ մահվան, քան նրանք, ովքեր սիրում են տրտնջալ վատ ինքազգացողությունից:
Հետազոտության հեղինակների կարծիքով, լավատեսությունն ու դրական, պոզիտիվ մտածելակերպը հսկայական ազդեցություն է ունենում առողջության  ու կյանքի տևողության վրա: Ստացվում է, որ դրական մտածողությունը երկարակեցության գրավականն է:

No comments:

Post a Comment