‘Դարի կողոպուտ”.գողերին մատնել է սիգարետը

 



Թուրքական Օրդու քաղաքում վեց կգ ոսկու և մեկ միլիոն արժողության թանկարժեք զարդերի գողությունը բացահայտվել է: Այդ մասին հաղորդում են Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչները, ավելացնելով, որ գողերը իրենց երկրի քաղաքացիներ են: Վրացական ուժայինների հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է ավազակախմբի պարագլուխ Վախթանգ Պուրցելաձեն, որից հետո Թբիլիսիում և Քութայիսիում հայտնաբերվել է գողացվածի մի մասը:
Հանրապետության ՆԳՆ տեղեկատվության համաձայն,”ներկայում օպերատիվ գործողություններ են կատարվում հանցագործ խմբավորման մյուս անդամներին ձերբակալելու և մնացած ոսկեղենը գտնելու համար: Թուրքական ԶԼՄ-ները այդ կողոպուտը անվանել են “դարի հանցագործություն, նշելով, որ չարագործները առևտրի կենտրոն են թափանցել ութ մետրանոց թունելով, որը նրանք փորել են մի քանի օր շարունակ հարևան շենքի զուգարանից, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Այն պահին, երբ միացել են ազդանշանները, գողերը բավական հեռու են գտնվել հանցագործության վայրից: Համոզվածությունը, որ ոսկին գողացել են Վրաստանի քաղաքացիները, երևան եկավ հանցագործության վայրում Վրացական սիգարետի մնացորդ հայտնաբերելուց հետո:

No comments:

Post a Comment