Աշխարհի ամենաբարձրահասակ մարդն այլևս չի աճում


Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները հայտարարել են, որ Սուլթան Կոսենը, որն ավելի վաղ  մեր մոլորակի ամենաբարձրահասակ մարդն էր ճանաչվել, վերջապես դադարել է աճել:
29-ամյա Սուլթան Կոսենը, որի բոյը 2մ 47 սմ էր, ինքնուրույն որոշեց, որ այլևս չի կամենում աճել:
Այդ որոշումը օգնել են իրականացնել Թուրքիայի Բժշկական կենտրոնի ու Վիրջինիայի համալսարանի մասնագետները, որոնք 2010-ին վիրահատություն են կատարել  երիտասարդի հիպոֆիզի վրա:
Աշխարհի ամենաբարձրահասակ մարդու խոսքով, իր բոյը միշտ էլ իրեն անհարմարություն  ու տհաճություն է պատճառել, սակայն շատ ուրախ է, որ Գինեսի գրքի ներկայացուցիչներն իրեն  աջակցել են ու օգնել պայմանավորվելու անհրաժեշտ վիրահատության համար, ինչը էականորեն կարող է երկարացնել երիտասարդի կյանքի տևողությունը:

No comments:

Post a Comment