Ուշագրավ ալմաստե մատանին վաճառվում է 68 մլն դոլարով



Շվեյցարացի Shawish Jewellery  ընկերությունն  առաջին ու միակ անգամը ստեղծել են 150 կարատանոց  ալմաստե ամբողջաքար ամուսնական մատանի:
Մատանի ստեղծելու արտոնագիր ստանալու համար ֆիրմային մեկ տարի է պահանջվել, նույնքան ժամանակ էլ  այն պատրաստելու համար է ծախսվել: Ֆիրմայի նախագահ Մուհամեդ Շոուիշը անձամբ է մշակել մատանու դիզայնն ու ինքն էլ մշակել է այն:
Աշխատանքի համար հատուկ լազեր է մշակվել, որով մատի համար բացվածք է արվել քարի մեջ:
Shawish Jewellery  ընկերությունը հայտարարություն է` տվել այս անկրկնելի աշխատանքը վաճառելու մասին:
Մինչ այս նմուշը, շքեղ ադամանդներով կարող էին հպարտանալ Բեյոնսը, որն ամուսնուց ստացել էր 18 կարատանոց մատանի ու Էլիզաբեթ Թեյլորը, որը կրում էր 30 կարատանոց մատանի:
Այս մատանու արժեքը 68 մլն դոլար է. սակայն գնորդ դեռևս չի գտնվել:

No comments:

Post a Comment