Արևմտյան Եվրոպան սառչում է


Արևմտյան Եվրոպայում  ցրտեր են: Լեհաստանում, Ռումինիայում, ու Բուլղարիայում -20 աստիճան  է: Ընդամենը մեկ օրում այնտեղ առնվազն 20 մարդ է մահացել: Որոշ շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարված:
Իսկ Բրիտանիայի ու Ֆրանսիայի փրկարարական ծառայությունները առատ ձյան հետևանքներ են հեռացնում: Այնտեղ մեկ օրում ռեկորդային քանակով տեղումներ են գրանցվել: Վտանգի նախավերջին`նարնջագույն մակարդակ է  ֆրանսիական 20 վարչություններում: Երկրի հարավում` Նիցցայից 40 կմ հեռավորության վրա կես մետրանոց ձյուն է: Տեղաբնակները ասում են, որ նման բան  վաղուց չէին տեսել: Ճանապարհներին առատ ձյուն է ու մերկասառույց: “Օր օրի վրա ավելի վաղ ենք աշխատանքի դուրս գալիս: Ձյունը չի դադարում:Ամբողջ տեխնիկան փողոց է դուրս բերվել”, ասել է կոմունալ ծառայությունների աշխատակիցը:
Արևմտյան Եվրոպայում ուժեղ ցրտեր են. Ռումինիայում սնդիկի սյունը իջել է մինչև -30 աստիճան : Աղետի դեմ պայքարելու են դուրս բերել բանակային ստորաբաժանումներ: Ոստիկանությունը հայտնում է 6 զոհի մասին: Տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են ցրտահարության պատճառով: Նման իրավիճակ է Բուլղարիայում: Այնտեղ առատ ձյունն ուղեկցվում է փոթորկի հտե: Միանգամից մի քանի շրջանում արտակարգ իրադրություն է հայտարարվել: Հազարավոր մարդիկ են մնացել առանց լույսի: Որոշ շրջաններում  ջերմաստիճանային 80 տարվա ռեկորդներ են գերազանցվել: Սոֆիայում գիշերը -20 աստիճան է եղել: Փողոցներում տաք ապուր են բաժանում կարիքավորներին: Սերբիայում նույն պատկերն է,  մի քանի մարդ անհետ կորած է համարվում: Ճանապարհները փակ են: Տասնյակ գյուղեր ասես լրիվ կտրված լինեն արտաքին աշխարհից: Որոշ տեղերում ձյան բարձրությունը հասնում է 3մ-ի: Բեռնատարները չեն կարողանում անցնել ճանապարհներով: Որոշ բնակավայրեր էլ պարզապես անհնար է հասնել: Մարդիկ բուժօգնության կարիք ունեն: Այս ձմեռն ամենախիստն էր նաև Լեհաստանի համար: Հանգստյան օրերին  ջերմաչափը ցույց էր տալիս -27 աստիճան: Մեկ օրում ցրտահարությունից մահացել է 10 մարդ: Եղանակային կանխատեսումները հուսադրող չեն. Մինչև շաբաթվա վերջ եղանակի տաքացում չի լինի:

No comments:

Post a Comment