Չինաստանում iPhone 4S -ի վաճառքը դադարեցվել է խանութներում հրմշտոցի պատճառով

 


Apple ընկերությունը  ստիպված էր  կանգնեցնել նոր iPhone 4S -ի վաճառքը   Պեկինում  ու Շանհայում  հսկայական հերթերի և  հրմշտոցների պատճառով, որոնք  պեկինյան ֆիրմային խանութներից մեկում վերաճեցին անկարգությունների: 

Ընկերության հայտարարության մեջ ասվում է , որ վաճառքը ժամանակավորապես դադարեցված է  գնորդների և Apple խանութների աշխատակիցների անվտանգության նպատակով:
«iPhone 4S -ի պահանջարկը հսկայական է և  Չինաստանի համար նախատեսված քանակը լիովին սպառվել է », – հայտարարել է  Apple-ի ներկայացուցիչը:

No comments:

Post a Comment