Կանադայում ընտանի կատուն 4 ժամ չի թողել, որ օդանավը թռչի

 



Կանադայում  ընտանի կատուն 4ժամ հետաձգեց օդանավի թռիչքը: Դեպքը պատահել է կանադական Գալիֆակսում `դեպի Տորոնտո  թռիչքի ժամանակ: Երբ ուղևորները տեղավորվել են իրենց տեղերում և պատրաստվել են թռիչքի , 10-ամյա բծավոր Ռիպլսը նյարդայնացել է , դուրս թռել իրեն  տեղափոխող պայուսակից և նետվել դեպի օդաչուների խուցը:
Առաջնակարգ տեղերում նստածները փորձել են վնասազերծել չորքոտանի ավազակին , բայց նրան հաջողվել է ներթափանցել խուց և թաքնվել կառավարման վահանակի ետևում: Ստիպված էին շարժիչներն  անջատել, ուղևորներին դուրս հանել, քանդել վահանակը: Կատվին հայտնաբերել են և ապահով փակել    պայուսակում:
Դրանից հետո  անձնակազմը մի քանի ժամ ստուգել է , թե չի հասցրել արդյոք  անհանգիստ ուղևորը կրծել լարերը:  Այնուամենայնիվ,   հանգիստը  խանգարողին թույլատրել են այդ նույն   թռիչքով ուղևորվել  Տորոնտո:

No comments:

Post a Comment