Ինքնաթիռի ուղևորներին սխալմամբ հայտնել են, թե վթարի են ենթարկվում


 Մայամիից Լոնդոն տրանսատլանտյան թռիչքի ժամանակ  British Airways օդանավում հնչեց  օվկիանոսի վրա հարկադիր վայէջքի ահազանգ: ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի միջազգային չվերթի ուղևորները սարսափ ապրեցին,  լսելով , որ ինքնաթիռը պատրաստվում է վթարային վայրէջքի ուղիղ Ատլանտյան օվկիանոսի վրա:
Այդ պահին ինքնաթիռը գտնվում էր ծովի մակարդակից 10 000 մետր բարձրության վրա:
«Մոտավորապես գիշերվա ժամը 3-ն էր, երբ հնչեց տագնապը: Ես մտածեցի, որ բոլորս կզոհվենք: Մարդիկ սկսեցին ճչալ, լաց լինել, ինչը տևեց մի քանի վայրկյան, չնայած թված, թե հավերժություն է անցել»,-պատմել է ականատեսներից մեկը: Մի քանի րոպե անց, օդանավի հրամանատարը հայտարարել է, որ սխալ է տեղի ունեցել ու հայտարարությանն ուշադրություն դարձնել չարժե: Երբ վայրէջք են կատարել,  ուղևորներին   ընկերության կողմից «ներողությունով» ծրարներ են հանձնվել  : Ի դեպ, սա առաջին անգամը չէ,  որ այս ընկերության չվերթի ժամանակ կեղծ ահազանգ է հնչում: 2010-ին Լոնդոնց Հոնգկոնգ թռիչքի ժամանակ ուղևորները լսեցին հետևյալ բովանդակության տեքստ.«Հնարավոր է, որ մենք որոշ ժամանակով վայրէջք կատարենք ջրի վրա: Հանդարտություն պահպանեք ու հետևեք օդանավի անձնակազմի ցուցումներին»:

No comments:

Post a Comment